Կոռուպցիայի դեմ պայքարը խիստ նման է քաղաքական մրցակիցների դեմ պայքարի․ Վիգեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

Կոռուպցիայի դեմ պայքարը խիստ նման է քաղաքական մրցակիցների դեմ պայքարի․ Վիգեն Սարգսյան

17:03 27.11.2018

Հայաստանի նոր իշխանություններին հաջողվեց հանրությանը հույս տալ, որ խիստ պայքար է մղվելու կոռուպցիայի դեմ, քանի որ հանրային ընկալումները շատ կարևոր են։ Այս մասին ու այս ոլորտում իր մտահոգությունների մասին ՀՀԿ նախընտրական ցուցակն առաջնորդող Վիգեն Սարգսյանն ասել է ռուսական «ՌԻԱ Նովոստի-ին» տված հարցազրույցում։

«Բայց ինձ շատ են անհանգստացնում այն հայտարարությունները, թե երկրում կոռուպցիա ու օլիգարխներ այլևս չկան։ Ես կարծում եմ, որ այդպես չի լինում․ իհարկե, հրաշալի կլիներ, բայց այդպես չի լինում»,- ասել է Սարգսյանն ու պնդել, որ նույնիսկ այն երկրներում, որտեղ մարդկանց կախում են կոռուպցիայի համար, միևնույն է՝ այդ խնդիրը կա։

ՀՀԿ առաջին համարը ներկայացնող Վիգեն Սարգսյանը վստահ է, որ կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծումից, ինչն արվել է ՀՀԿ իշխանության ժամանակ։ Բայց, ըստ Սարգսյանի, դեռ կան այդ օրենսդրության իրագործման, որոշում ընդունող մարդկանց վարձատրման մակարդակի բարձրացման հարցեր, որովհետև կոռուպցիան ոչ միայն կաշառակերությունն է, այլև որոշումների ընդունման վրա ազդելը։

«Ուղղակի գնդակահարություններով ոչինչ չի լուծվի։ Կարելի է ճչալ այդ մասին, կարելի է ցուցադրաբար նստեցնել մարդկանց՝ անգամ չապահովելով իրավունքի տարրական կանոնների նկատմամբ հարգանքը, բայց հիմա դժվար է ասել, թե դրանից որքան օգուտ կլինի։ Առայժմ խիստ նման է ընտրովի արդարադատության ու քաղաքական մրցակիցների դեմ պայքարի»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

18:07 09.06.2025

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...

SHANTNEWS

18:00 09.06.2025

SHANTNEWS

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

17:54 09.06.2025

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

17:43 09.06.2025

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

17:34 09.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

Հունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

17:27 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

BACK_TO_TOP