Թրամփը, Պուտինը և Քլինթոնը մեկ գրքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

Թրամփը, Պուտինը և Քլինթոնը մեկ գրքում

17:47 14.09.2017

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Հիլարի Քլինթոնի «Ինչ էր պատահել» գրքի շնորհանդեսը: 512 էջանոց այս գրքում նախկին ԱՄՆ պետքարտուղարը պատմում է 2016 թվականի նախագահական ընտրությունների, իր պարտության պատճառների և Թրամփի կերպարի մասին: Գրքի նպատակն է ներկայացնել այն բոլոր իրադարձությունները, որոնք մնացել են կուլիսներում և բացատրել տեղի ունեցածը:

Հատվածներ գրքից:

«Այս գիրքը հաշվետվություն չէ, սա իմ պատմությունն է»

Գրքում տեղ են գտել այն իրավիճակները, որոնց ես կուզենայի վերադառնալ և փոխել իմ մոտեցումը: Պատկերացրեք` սա գրելը այնքան էլ հեշտ չէր, քանի որ ես մեծ պատասխանատվություն եմ կրում այն մարդկանց համար, ովքեր ինձ վստահել են իրենց ձայնը, ովքեր հավատացել են ինձ, սակայն ես չկարողացա արդարացնել նրենց ակնկալիքները և հիմա մինչև կյանքիս վերջ պետք ապրեմ այս ծանր զգացումով:

«Թրամփը բանավեճերի ժամանակ նողկալի էր»

Նա անընդհատ հետևում էր ինձ, կարծես  թե շնչում էր իմ թթվածինը: Լինում էին պահեր, երբ ուզում էի կանգնել ու նրա դեմքին ասել, որ նա ինձ չի կարող վախեցնել, ինչպես արել է դա շատ կանանց դեպքում, ովքեր կանգնել են նրա ճանապարհին: Բայց իմ համար ավելի նպատակահարմար էր հանգստություն ցուցաբերել: Այո, ես բարդ տղամարդկանց հետ շփվելու մեծ փորձ ունեմ: Նրանք սպասում են, որ դու հունից դուրս գաս և քեզ ասպարեզից դուրս շպրտեն: Թրամփին չհաջողվեց ինձ տապալել, քանի որ ես տիրապետում եմ ամեն ինչին հանգիստ արձագանքելու արվեստին:

 

«Ռուսները խառնվեցին ընտրություններին և Թրամփին դարձրին խամաճիկը»

Ամենից շատ ուզում էի Պուտինին ցույց տալ, որ նա չի կարող խանգարել մեր ընտրությունների բնականոն ընթացքին և նրան չի հաջողվի իր խամաճիկին նստեցնել նախագահի աթոռին: Եվ ինձ համար զարմանլի է, թե նա ինչպես կարողացավ այսքանից հետո ջրից չոր դուրս գալ: Վստահ եմ, որ նա (Վլադիմիր Պուտինը) հիմա հրճվում է տեղի ունեցածով, բայց ծիծաղում է նա ով վերջինն է ծիծաղում:

«Գենդերային հարցը նույնպես իր դերակատարությունն ունեցավ»

Հաճախ եմ մտածում, թե ինչու էին փորձում ինձ անընդհատ հարվածներ հասցնել: Կարծում եմ՝ պատճառներից մեկն այն է, որ ես կին եմ:

«Բիլ Քլինթոնի մասին»

Քարոզարշավի ընթացքում շատերն էին ասում, որ իմ և Բիլի ամուսնությունը ուղղակի թղթի վրա ստորագրություններ է և ոչինչ ավելի…

Եղել են ժամանակներ, երբ ես վստահ չէի, արդյոք մեր ամուսնությունը պետք է, թե ոչ: Եվ ինքս ինձ ամեն անգամ հարց էի տալիս ՝ արդյո՞ք սիրում եմ ես նրան առաջվա պես կամ արդյո՞ք կարող եմ ապրել նրա հետ առանց բարկության և ավելորդ դժգոհությունների: Հավատացեք ամեն անգամ այս հարցադրումներին ես «Այո» էի պատասխանում:

«Ես դասական քարոզարշավ էր անում, իսկ Թրամփը՝ շոու»

Մինչ ես անցակցնում էի նախագահական դասական քարոզարշավ՝ մանրամասն մտածված ծրագրով և հստակ կոալիցիաներով, այդ նույն ժամանակ Թրամփը ռեալիթի շոու էր անում ամբողջ երկրով մեկ:

«Հաղթանակից հետո Թրամփին զանգահարելը ծանր էր ինձ համար»

Դա իմ կյանքի ամենատարօրինակ պահն էր: Ես նրան շնորհավորեցի և առաջարկեցի իմ օգնությունը տարբեր հարցերում, եթե իհարկե նա ցանկանում է: Գիտեք, այդ զանգը նման էր այն անհարմար իրավիճակին, երբ դու զանգում ես հարևանիդ, որ ասես. «կներես, բայց չեմ կարող գալ քո կազմակերպած բարբիքյուին»:

Քլինթոնը պարտության մեջ ինքն իրեն է մեղադրում

Ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Դուք կարող եք մեղադրել վիճակագրությանը, թիմին, բոլոր-բոլորին, բայց նախագահի թեկնածուն ես էի:     

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ

20:45 15.08.2025

Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ

Բելառուսի և ԱՄՆ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցերը և Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը, տարածաշրջանային հարցերը և իրավիճակը թեժ կետերում, այդ թվում՝ Ուկրաինայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ Բելառուսի նախագահը Դոնալդ Թրամփին և նրա […] ...

Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից

20:32 15.08.2025

Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մարզման ժամանակ գոլ է խփել դարպասի հետևից: Առաջին փորձն անհաջող է եղել, բայց երկրորդ փորձից 34-ամյա խաղացողը կարողացել է գրավել դարպասը: «Ես սիրում եմ մարտահրավերներ»,- ասել է «Լիվերպուլի» ավագը: Never in doubt, skipper 😎 pic.twitter.com/njM06rZS2I — Liverpool FC (@LFC) August 13, 2025 ...

Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալ

20:16 15.08.2025

Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված կլինի, եթե Անքորիջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չկարողանա համաձայնության գալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով Սպիտակ տան մամուլի ասուլիսի հարցերին Անքորիջ մեկնելու ժամանակ՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու համար։ Երբ հարցրել են, թե ինչ հանգամանքներում կարելի է գագաթնաժողովը հաջողված համարել, Թրամփը […] ...

SHANTNEWS

20:00 15.08.2025

SHANTNEWS

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին

19:58 15.08.2025

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին

«Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը հուզիչ գրառում է կատարել X-ի իր էջում` հրաժեշտ տալով «Ալ Հիլալ» տեղափոխված Դարվին Նունյեսին: «Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել։ Դու միշտ շատ անկեղծ էիր և լավ էներգիա էիր բերում, ուր էլ որ գնում էիր։ Դու մեզ ծիծաղեցնում էիր և սրտանց էիր վերաբերվում […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը

19:55 15.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը

Օգոստոսի 11-ին՝ ժամը 17:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները: Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ: Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: […] ...

BACK_TO_TOP