Քննություն է տարվում՝ պարզելու երկու անձի հրազենային և ևս մեկ անձի կտրած-ծակած վնասվածքներ ստանալու հանգամանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+25.09 oC

Քննություն է տարվում՝ պարզելու երկու անձի հրազենային և ևս մեկ անձի կտրած-ծակած վնասվածքներ ստանալու հանգամանքները

12:22 05.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու և ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ:

2018թ. դեկտեմբերի 4-ին բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգեր են ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1991թ. և 1974 թվականներին. 26-ամյա երիտասարդի մոտ ախտորոշվել է «աջ սրունքի վերին միջին երրորդ հրազենային գոտկային միջանցիկ վիրավորում», իսկ 44-ամյա տղամարդու մոտ՝ «ձախ սրունքի ստորին երրորդ թափանցող միջանցիկ հրազենային վնասվածք, ոտքի բաց բեկորային կոտրվածք»:

Նույն օրը՝ ժամը 22:00-ին, «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր, աջակողմյան հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ մեկ այլ բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երևան քաղաքի ևս մեկ բնակիչ՝ ծնված 1983 թվականին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և իրականացրել անհետաձգելի քննչական գործողություններ. դեպքի վայրի զննությամբ՝ բաղնիքի տնօրենի աշխատասենյակի հատակին, հայտնաբերվել են հրազենային վնասվածքին բնորոշ հետքեր, ինչպես նաև՝ արնանման հետքեր հատակին, աշխատասենյակի մուտքի դռան փեղկին, սենյակում առկա բաճկոնին, ավտոտնակի դարպասի հարակից հատվածում և բաղնիքին կից ավտոտնակում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայում: Բացի այդ, բաղնիքի տարածքում գտնվող ավտոկայանատեղիում՝ աթոռին, հայտնաբերվել է արնանման հեղուկի հետքերով ատրճանակի պահունակ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 2 փամփուշտներով։

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ հատախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, սպիտակ գույնի «Սեդան» տեսակի ավտոմեքենայով բաղնիք են այցելել եղբայրներ` Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1988 և 1983 թվականներին, ինչպես նաև ևս մեկ անձ՝ ծնված 1984թ.:

Նախնական տվյալներով՝ վերջինս իր մոտ պահվող ատրճանակով կրակել է այդ պահին բաղնիքի տնօրենի աշխատասենյակում գտնվող 26-ամյա երիտասարդի և 44-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածքներ։

Այդ ընթացքում, դեռևս չպարզված հանգամանքներում, կտրող-ծակող գործիքով վնասվածքներ են պատճառվել բաղնիք ներխուժած եղբայրներից մեկին։

Բաղնիքի աշխատակիցներից մեկը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել իր կողմից դեպքի վայրում հայտնաբերված 9մմ տրամաչափի թվով 5 պարկուճ և 1 գնդակ, որոնք առգրավվել են։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը և միջադեպի մասնակիցների ողջ շրջանակը պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ

11:26 14.08.2025

Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ

ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինը գտնվելով ոչ սթափ վիճակում կնոջ վրա բենզին է լցրել, որը լցվել է նաև սեղանի սփռոցի վրա, ապա այրել է սեղանի սփռոցը, որի ընթացքում կրակը սփռոցից անցել է կնոջը: Վերը նշված գործողությունների հետևանքով կինը ստացել է այրվածքներ, իսկ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-14-ը

11:17 14.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-14-ը

Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական դեպք՝ խարդախության, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, 4-ական […] ...

Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը». Լևանդովսկի

11:10 14.08.2025

Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը». Լևանդովսկի

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձյալ անդրադարձել է 2020 թվականին «Ոսկե գնդակ» չստանալու փաստին: Լեհ ֆուտբոլիստը համարվում էր մրցանակի գլխավոր հավակնորդը, սակայն France Football-ը, կորոնավիրուսի համավարակի պատճառով, առաջին անգամ չեղարկեց տարվա լավագույն ֆուտբոլիստների և մարզիչների ընտրության քվեարկությունը: «Դա իմ կարիերայի գագաթնակետն էր, ես «Բավարիայի» հետ հաղթել էի ամեն ինչ: Ամենաբարդն այն է, որ մինչ օրս չեմ […] ...

Տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին. Փաշինյանի հարցազրույցը՝ Fox News-ին

11:03 14.08.2025

Տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին. Փաշինյանի հարցազրույցը՝ Fox News-ին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և  Ադրբեջանի միջև Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրված հռչակագրի նշանակությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում։ ՀՀ վարչապետն այդ մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ երեկվա հռչակագիրը (խմբ. հարցազրույցն անցկացվել է օգոստոսի 9-ին) բավականին շոշափելի օգուտներ է պարունակում ինչպես […] ...

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի

10:58 14.08.2025

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի օգոստոսի 11-ին վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Որոշման հիմքը Մարտի 1-ի քրեական վարույթով տուժողների բողոքներն են: Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել էր, […] ...

Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Կիլիան Մբապեին

10:50 14.08.2025

Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Կիլիան Մբապեին

Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին: Սաուդյան ակումբը «Ռեալի» ղեկավարությանը ներկայացրել է ռեկորդային՝ 350 միլիոն եվրոյի առաջարկ 26-ամյա ֆրանսիացու համար: Սա 50 միլիոն եվրոյով գերազանցում է Վինիսիուսի համար նախկինում արված առաջարկը: Աղբյուրի տվյալներով՝ սաուդցիները ցանկանում են բարձրացնել իրենց լիգայի հեղինակությունը՝ ձեռք բերելով աշխարհի լավագույն խաղացողներից մեկին: Մբապեին […] ...

BACK_TO_TOP