Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+25.09 oC

Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են․ Փաշինյան

14:00 05.12.2018

Հայաստանը U-աձև շրջադարձեր չի անելու քաղաքական կողմնորոշումներում, փորձելու է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև ավելի արդյունավետ դարձնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Այս մասին ռուսական «Россия 24» ալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ավելացրել է, որ Հայաստանի համար շատ կարևոր են հարաբերությունները նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի, հարևան պետությունների, Չինաստանի ու Հնդկաստանի հետ, սակայն այդ հարաբերությունները չեն զարգացվելու այլ պետությունների հետ հարաբերությունների հաշվին։

«Եվ իհարկե, Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են», – ասել է Փաշինյանը։

Նա տեղեկացրել է, որ հիմա, օրինակ, ԵԱՏՄ-ում կա մոտ 100 հաշվված խնդիր, որոնք խանգարում են լիարժեք տնտեսական ինտեգրացիային։ Այդ խնդիրների լուծմանն էլ, ըստ Փաշինյանի, ուղղված են իրենց աշխատանքները։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այնտեղ անհրաժեշտություն կա ճշգրտելու՝ ի՞նչ պարտավորություններ կան, որոնք գործում են Հայաստանի, դաշնակիցների ու ամբողջական կազմակերպության միջև։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ

11:26 14.08.2025

Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ

ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինը գտնվելով ոչ սթափ վիճակում կնոջ վրա բենզին է լցրել, որը լցվել է նաև սեղանի սփռոցի վրա, ապա այրել է սեղանի սփռոցը, որի ընթացքում կրակը սփռոցից անցել է կնոջը: Վերը նշված գործողությունների հետևանքով կինը ստացել է այրվածքներ, իսկ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-14-ը

11:17 14.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-14-ը

Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական դեպք՝ խարդախության, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, 4-ական […] ...

Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը». Լևանդովսկի

11:10 14.08.2025

Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը». Լևանդովսկի

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձյալ անդրադարձել է 2020 թվականին «Ոսկե գնդակ» չստանալու փաստին: Լեհ ֆուտբոլիստը համարվում էր մրցանակի գլխավոր հավակնորդը, սակայն France Football-ը, կորոնավիրուսի համավարակի պատճառով, առաջին անգամ չեղարկեց տարվա լավագույն ֆուտբոլիստների և մարզիչների ընտրության քվեարկությունը: «Դա իմ կարիերայի գագաթնակետն էր, ես «Բավարիայի» հետ հաղթել էի ամեն ինչ: Ամենաբարդն այն է, որ մինչ օրս չեմ […] ...

Տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին. Փաշինյանի հարցազրույցը՝ Fox News-ին

11:03 14.08.2025

Տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին. Փաշինյանի հարցազրույցը՝ Fox News-ին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և  Ադրբեջանի միջև Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրված հռչակագրի նշանակությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում։ ՀՀ վարչապետն այդ մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ երեկվա հռչակագիրը (խմբ. հարցազրույցն անցկացվել է օգոստոսի 9-ին) բավականին շոշափելի օգուտներ է պարունակում ինչպես […] ...

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի

10:58 14.08.2025

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի օգոստոսի 11-ին վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Որոշման հիմքը Մարտի 1-ի քրեական վարույթով տուժողների բողոքներն են: Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել էր, […] ...

Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Կիլիան Մբապեին

10:50 14.08.2025

Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Կիլիան Մբապեին

Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին: Սաուդյան ակումբը «Ռեալի» ղեկավարությանը ներկայացրել է ռեկորդային՝ 350 միլիոն եվրոյի առաջարկ 26-ամյա ֆրանսիացու համար: Սա 50 միլիոն եվրոյով գերազանցում է Վինիսիուսի համար նախկինում արված առաջարկը: Աղբյուրի տվյալներով՝ սաուդցիները ցանկանում են բարձրացնել իրենց լիգայի հեղինակությունը՝ ձեռք բերելով աշխարհի լավագույն խաղացողներից մեկին: Մբապեին […] ...

BACK_TO_TOP