Այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պաշտպանում են միայն ու միայն Փաշինյանի շահերը․ Շահնազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+31.09 oC

Այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պաշտպանում են միայն ու միայն Փաշինյանի շահերը․ Շահնազարյան

14:50 05.12.2018

ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց այն, ինչ տեղի է ունեցել, երբ ԱԱԾ աշխատակիցները մոտեցել են իրեն ու հրավիրել են ԱԱԾ՝ իշխանություններին ուղղված «իշխանություն՝ Արցախի դիմաց» արտահայտության վերաբերյալ խոսելու համար։

Շահնազարյանն ասաց, որ ինքը ժամանակին՝ 23 տարի առաջ, ղեկավարել է այդ կառույցը, և դրանից հետո ոչ մի անգամ չի քննադատել Ազգային անվտանգության ծառայությանը։ Բայց այդ խոսքերից հետո Շահնազարյանը շեշտեց․

«Այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պատժիչ կառույցներ են, որոնք պետության հետ ոչ մի կապ չունեն, և պաշտպանում են միայն ու միայն Փաշինյանի շահերը»։

Շահնազարյանը կրկնեց, որ իրեն ԱԱԾ հրավիրելը քաղաքական հետապնդում է, որն ուղղված է ոչ միայն իր դեմ։ Սա, ըստ թեկնածուի, փորձ է` վախեցնելու այն շատ մարդկանց, որոնք պատրաստվում են քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին։

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

15:50 26.06.2025

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

15:40 26.06.2025

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:32 26.06.2025

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

15:25 26.06.2025

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

15:17 26.06.2025

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...

SHANTNEWS

15:00 26.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP