16:57 05.12.2018
«Շատ համայնքներում մարդիկ ասում են, որ վախեցած են»,- դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքերով՝ իրենք չենք կարողանում պարզել, թե ինչից են վախեցած, և, ըստ Մարուքյանի՝ այդ վախը երկու պատճառով կարող է լինել՝ կա՛մ իներցիայով վախեցած են, կա՛մ իրենց վախեցնում են նախկին կամ ներկա իշխանությունները:
«Շատ համայնքներում դեռ կան հանրապետական իշխանություններ, և շատ դեպքերում էլ մամուլում ասվում է, որ գործող մարզպետները ժողովներ են անում, բայց դրանք լուրեր են: Եթե հաստատվի, ապա համապատասխան ձևով հանդես կգանք հայտարարությամբ, բայց որ ասում են՝ վախեցած ենք, իներցիա եմ տեսնում դրանում, որ հիմա էլ պետք է այսօրվա իշխանությունից վախենան, որովհետև իշխանությունից միշտ վախեցել են: Հիմա էլ պետք է գործող իշխանությունը ասի՝ ժողովո՛ւրդ ջան, իշխանությունը դուք եք, հո դուք ձեզանից չե՞ք վախենում: Առանց մարզպետի կամ գյուղապետի ասածներին տուրք տալու գնացե´ք, ձեր ընտրությունը արեք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Երևանում էլ, ըստ նույն կուսակցության ցուցակով առաջադրված Մանե Թանդիլյանի, ճիշտ հակառակ իրավիճակն է: Երևանցիները վախեցած չեն և սթափ են գնահատում իրավիճակը:
«Արձագանքներից հասկանում եմ, որ մտածված ընտրություն են անելու, ընտրելու են այն ուժին, ում ուզում են, որ իրենց ներկայացնի, և այն իրավիճակը, որ կար, արդեն անցել է, և հույս ունեմ, որ մասնակցությունը բարձր է լինելու, և այդ պարագայում կունենանք այնպիսի ԱԺ, որ կներկայացնի ժողովրդին»,- իր խոսքում նշեց Մանե Թանդիլյանը:
Լրագրողի հարցին, որ եթե Մանե Թանդիլյանին կրկին առաջարկվի զբաղեցնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, ապա ինչպե՞ս կվարվի, նա պատասխանեց.
«Այդ հարցը տարօրինակ է հնչում իմ ականջներին, կոալիցիա կամ կա, կամ ոչ: Եթե կա, այդ դեպքում առաջարկը տեղին է: Այսօրվա իշխանությունն ունի ժողովրդի բնական այն աջակցությունը, որ կոալիցիայի կարիքը չպետք է լինի, և եթե բնական կարիքը չկա, նման առաջարկ էլ չպետք է լինի, և այո´, մենք ընդդիմություն ենք լինելու և աշխատացնելու ենք յուրաքանչյուր իշխանության, և դա աներկբա է»:
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...