Ո՞ր քաղաքական ուժի օգտին են քվեարկել Շիրակի մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

Ո՞ր քաղաքական ուժի օգտին են քվեարկել Շիրակի մարզում

14:07 10.12.2018

Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Շիրակի մարզի ընտրողները պասիվ են եղել: Մասնակցության ցուցանիշը Շիրակում կազմել է 45,13 տոկոս, ինչը ցածր է հանրապետական միջին ցուցանիշից: Իսկ Գյումրին, մասնակցության ցուցանիշով, հանրապետության ամենապասիվ քաղաքն է եղել: Այստեղ մասնակցության ցուցանիշը կազմել է 39,22 տոկոս:

Իսկ Շիրակի մարզում քվեներն անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի միջև բաշխվել են հետևյալ կերպ՝

«Իմ քայլը» դաշինք -68056 ձայն – 65,86%

«ԲՀԿ» – 11 141 ձայն- 10,78%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն -8406 – 8,13%

Այժմ ներկայացնենք, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցությունների միջև ինչպես են բաշխվել Շիրակի մարզի ընտրողների ձայները.

ՀՀԿ – 3029 ձայն – 2,93%

«Քաղաքացու որոշում» կուսակցություն – 313 ձայն – 0,30%

ՀՅԴ – 6683 ձայն  – 6,47%

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն – 659 ձայն  – 0.64%

«Ազգային Առաջընթաց» կուսակցություն -122 ձայն -0,12%

«Մենք» դաշինք – 1852 ձայն – 1, 79%

ՕԵԿ – 921 ձայն – 0,89%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն -2157 ձայն – 2, 09%

Շիրակի մարզի արդյունքներից պարզ է դառնում, որ այստեղ ՀՅԴ-ն ավելի շատ քվե է ստացել, քան ՀՀԿ-ն: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն բոլոր համապետական ընտրություններում Շիրակի մարզում չի եղել առաջատար դիրքերում:

Անվավեր քվեաթերթիկների քանակը Շիրակի մարզի 220 տեղամասերում կազմել է 330:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան

22:24 23.07.2025

Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

22:14 23.07.2025

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

Կատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

22:06 23.07.2025

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...

SHANTNEWS

22:00 23.07.2025

SHANTNEWS

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

21:34 23.07.2025

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

21:25 23.07.2025

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...

BACK_TO_TOP