20:05 11.12.2018
Զենքերը զարդերի վերածելու գյումրեցի արվեստագետի կոչը համախմբում է մարդկանց աշխարհի տարբեր ծայրերում: «Հանուն խաղաղության». այսպիսի կարգախոս է կրում Արտակ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը, որն անցկացվել է Մոսկվայում՝ Հայ Առաքելական եկեղեցու «Տապան» թանգարանում: Ցուցահանդեսը նախաձեռնել է Մոսկվայի «Շիրակ» ասոցիացիան:
Խաղաղության գաղափարի տարածումը Ռուսաստանի մայրաքաղաքում խորհրդանշական է՝ ինտերնացիոնալ այս քաղաքում կողք կողքի ապրում են հակամարտող շատ ազգերի ներկայացուցիչներ: Իսկ խաղաղությունը բոլոր երկրներին ու ազգերին է պետք, այն ազգային ու կրոնական պատկանելություն չունի: Արտակի արվեստանոցում զարդերը զուտ ոսկերչական ու դիզայներական մտքի արդյունք չեն: Դրանցից յուրաքանչյուրն իր մեջ խորհուրդ է կրում: Քրիստոնեությունը, տարբեր ազգերի միջև համագործակցությունը, ներդաշնակությունը խորհրդանշող, բայց բոլոր աշխատանքնեում արվեստագետի կոչը մեկն է՝ խաղաղությունը:
Մեկ տարի առաջ Արտակի աշխատանքները հետաքրքրել էին Ֆրանսիայում կազմակերպված միջազգային ցուցահանդեսին, իսկ վերջին հրավերը Մոսկվայի «Շիրակ» ասոցիացիայից էր: Արվեստագետին ու նրա աշխատանքներին կազմակերպիչները ծանոթացել էին «Շանթ»-ի տեսանյութերի միջոցով, իսկ արդյունքը արվեստագետի անհատական ցուցահանդեսն էր Մոսկվայում:
«Ցուցահանդեսի խորագիրն այսպիսին էր՝ «Հանուն խաղաղության»: Խաղաղությունը կարևոր է, որ լինի ոչ միայն ազգերի ու երկրների միջև, այլ այն պետք է տեղ գտնի ամեն մարդու մեջ: Ցուցահանդեսի գաղափարը նաև Մոսկվայի ազգերի տանը ներկայացվեց: Տարբեր ազգերի ներկայացուցիչներ ու անգամ մեզ թշնամի համարող ազգերը շատ ոգևորված էին»,- SHANTNEWS.am-ին ասել է գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը:
Արվեստագետը նշում է՝ խաղաղությունն իր մուսան է: Այն ոգեշնչում է ամեն անգամ փամփուշտներին երկրորդ կյանք տալիս՝ ստեղծագործել, դիզայներական նոր միտք հաղորդել: Փամփուշտներից ու պարկուճներից ստացված զարդի մեկ օրինակ, որը կոչվում է «Խաղաղության խաչ», այժմ արդեն ցուցադրվում է Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու թանգարանում՝ բոլոր ժամանակների հայ լավագույն ստեղծագործողների աշխատանքների կողքին:
Արտակ Թադևոսյանի աշխատանքները Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ անցկացվող «Կանայք հանուն խաղաղության» արշավի խորհրդանիշն են: Իր աշխատանքների նկատմամբ ուշադրությունը արվեստագետը համարում է խաղաղության պահանջ ու կարիք:
«Երբ 2 տարի առաջ ես նոր էի սկսում, մենակ էի: Հիմա տարբեր կողմերից, տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ՝ քաղաքականության, արվեստի, սպորտի մարդիկ, միանում են խաղաղության իմ կոչին: Ինձ համար կարևոր է, որ ես մենակ չեմ խաղաղության համար պայքարում»,- նշել է արվեստագետը:
Հիմա ստեղծագործությունների նոր շարք է սկսել: Պարկուճներն ու փամփուշտներն արվեստագետը վերամշակում է ու ստանում այնպիսի կախազարդեր, որոնք Գյումրիի կոլորիտն են ներկայացնում:
Գյումրիի հին դռների տեսքով ու բնական քարերով զարդերի հավաքածուների թիվն ամեն օր ավելանում է:
22:24 23.07.2025
Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...