18:18 11.12.2018
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են, ու թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնականապես չի ամփոփել ընտրությունների արդյունքները, այդուհանդերձ, մեծ է գայթակղությունը հաշվարկելու, թե մոտավորապես ինչ կազմ կունենա նոր խորհրդարանն ու Ազգային ժողով անցած ուժերից որին քանի մանդատ բաժին կհասնի: SHANTNEWS.am-ը ներկայացնում է իր նախնական հաշվարկները:
Ընտրական օրենսգրքով մանդատների բաշխումը կատարվում է հետևյալ կերպ՝ կուսակցությունների կամ դաշինքների ստացած ձայների թիվը, ոչ թե տոկոսները, բազմապատկվում է ԱԺ-ի մանդատների նվազագույն թվով՝ 101-ով և բաժանվում խորհրդարան անցած քաղաքական ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների հանրագումարին, այսինքն՝ բաժանվում է «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին կողմ քվեարկածների հանրագումարին:
Խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերից՝
«Իմ քայլը» դաշինքը, նախնական տվյալներով, ստացել է – 884․456 (70,43%) ձայն
«Բարգավաճ Հայաստանը»՝ 103․824 (8,27%) ձայն
«Լուսավոր Հայաստանը»՝ 80․024 (6,37%) ձայն
Ըստ այդմ՝ խորհրդարան անցած ուժերին կողմ քվեարկած ձայների հանրագումարը ստացվում է 1.068.304: Համաձայն վերը նշված բանաձևի՝ «Իմ քայլը» դաշինքին հասանելիք մանդատների թիվը պարզելու համար դաշինքին կողմ քվեարկած ընտրողների թիվը՝ 884.456-ը, պետք է բազմապատկել 101-ով և բաժանել խորհրդարան անցած ուժերին կողմ քվեարկածների հանրագումարին՝ 1.068.304: Այդ գործողությունից հետո ստացվում է 83,6 թիվը, որը համարժեք է 84 մանդատի:
Նույն բանաձևով հաշվարկելով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում ստացվում է 103․824×101:1.068.304=9,81, որը համարժեք է 10 մանդատի:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության դեպքում ստացվում է 80․024×101:1.068.304=7,56 կամ 7 մանդատ:
Այս ամենին ավելանում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին տրամադրվող 4 մանդատները: Խորհրդարանական ընտրություններում արձանագրած ցուցանիշների արդյունքում ազգային փոքրամասնություններին հասանելիք մանդատներն այս դեպքում բաժին կհասնեն միայն «Իմ քայլը» դաշինքին։
Արդյունքում ստացվում է, որ «Իմ քայլը» դաշինքը 105 պատգամավորական տեղերից կունենա 88 մանդատ, որը կազմում է մանդատների 83,8 տոկոսը։ Այս դեպքում աշխատում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մեկ այլ պահանջը, համաձայն որի՝ եթե որևէ ուժ ընտրության արդյունքով ստանում է մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին, ապա մյուս ուժերը ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որի արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի 1/3-ից ոչ պակաս:
Համաձայն օրենքի այդ պահանջի՝ ընտրական շեմը հաղթահարած «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները խորհրդարանական ընդդիմության մեկ երրորդը ապահովվելու համար կստանան լրացուցիչ 28 մանդատ:
Յուրաքանչյուր կուսակցությանը հասանելիք լրացուցիչ մանդատների թիվը որոշվում է հետևյալ կերպ. այդ կուսակցության ստացած մանդատների թիվը բազմապատկվում է լրացուցիչ մանդատների թվով, ստացված թիվը բաժանվում է լրացուցիչ մանդատներ ստացող կուսակցությունների՝ մինչև լրացուցիչ մանդատներ տալը ստացված մանդատների ընդհանուր թվի վրա:
Տվյալ բանաձևը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում կունենա հետևյալ տեսքը՝ 10×28:17=16,4, ինչի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կստանա լրացուցիչ 16 մանդատ:
«Լուսավոր Հայաստանի» դեպքում կստացվի՝ 7×28:17=11,5 ցուցանիշը, ինչի արդյունքում կուսակցությունը կստանա 12 լրացուցիչ մանդատ:
Արդյունքում՝ նոր խորհրդարանում, ըստ նախնական հաշվարկների.
«Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26 մանդատ
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 19 մանդատ
Ըստ այդմ՝ 7-րդ գումարման խորհրդարանը կունենա 133 պատգամավոր, որը 28-ով ավելի է 6-րդ գումարման խորհրդարանի կազմից:
Ի դեպ, պատգամավորի աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, այսինքն՝ ստացվում է, որ նոր խորհրդարանը ամսական կտրվածքով առնվազն 18,5 միլիոն դրամով ավելի թանկ կարժենա պետբյուջեի վրա, քան նախորդ ԱԺ-ի ժամանակ:
Ինչ վերաբերում է մանդատների բաշխմանը, ըստ համամասնական և տարածքային ցուցակների, ապա այստեղ էլ բարդ հաշվարկային մեխանիզմ է գործում ու հաշվարկը տարվում է այսպես կոչված Դոնթի բանաձևով: Այդ տվյալները հնարավոր է հաշվել միայն քվեարկության վերջնական արդյունքները հրապարակումից հետո:
Նշենք, որ համամասնական և ռեյտինգային ցուցակների միջև մանդատների բաշխման «Ընտրական օրենսգրքի» պահանջը հետևյալն է. եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվը զույգ է, ապա մանդատների թվի 50 տոկոսին հավասար թվով մանդատներ տրվում են կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին:
Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվը կենտ է, ապա մանդատների թվի 50 տոկոսի ամբողջ մասին հավասար թվով մանդատները բաշխվում են ընտրական տարածքների միջև: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների մնացած մասը տրվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին:
11:42 28.07.2025
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջՄիացյալ Նահանգների և Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ առևտրային համաձայնագրի պարամետրերի շուրջ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքները Միացյալ Նահանգներում կենթարկվեն 15% մաքսատուրքի: Այս մասին հայտնում է BBC-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Շոտլանդիայում գտնվող իր գոլֆի ակումբում։ Մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել […] ...
11:26 28.07.2025
Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆԱվստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հաջողությանը Ուկրաինայի արևելքում, ի թիվս այլ բաների, նպաստել է նաև ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: «ԱՄՆ նախագահ Թրամփը Պուտինին Ղրիմը և մի քանի արևելյան շրջաններ, այսպես ասած, արծաթե սկուտեղի վրա է հանձնել», – հուլիսի 26-ին «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում ասել է նախարարը։ […] ...
10:59 28.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...
10:49 28.07.2025
Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվելՊակիստանում հունիսի վերջից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ։ 676 մարդ տուժել է, երեքշաբթի օրը հայտնել է Աղետների ազգային կառավարման վարչությունը: Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։ Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը […] ...
10:30 28.07.2025
Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստումԿամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...
10:19 28.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...