Ովքեր են Գյումրիում ամենաշատ ձայներ ստացած ռեյտինգային թեկնածուները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

Ովքեր են Գյումրիում ամենաշատ ձայներ ստացած ռեյտինգային թեկնածուները

23:10 11.12.2018

ԱԺ խորհրդարանական ընտրություններում Գյումրիում ամենաթեժ պայքարը ծավալվել է «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների միջև։

«Իմ քայլը» Շիրակի մարզում առաջադրել էր 15 թեկնածու, որոնց թվում են ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետը, փոխմարզպետները, մարզպետի խորհրդականն ու օգնականը։

ԲՀԿ առանցքային թեկնածուներն էլ ԱԺ պատգամավորներ Վարդան Ղուկասյանն ու Վարդևան Գրիգորյանն էին։ Շիրակի մարզում ամենաշատ քվեները ստացել է Ֆելիքս Ցոլակյանը, նրան հաջորդում են մարզպետ Կարեն Սարուխանյանը և փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը։

Միայն Գյումրիի տեղամասերում ամենաշատ քվեներ ստացած թեկնածուների տասնյակը մի փոքր այլ տեսք ունի։ Ըստ Գյումրիի տվյալների՝ առաջատարը կրկին Ֆելիքս Ցոլակյանն է, իսկ երկրորդ ամենաշատ քվեներ ստացած թեկնածուն «Իմ քայլը»  դաշինքը ներկայացնող, բայց անկուսակցական Տիգրան Պետրոսյանն է։ Կարեն Սարուխանյանը Գյումրիի տասնյակում միայն 5-րդն է, իսկ Սոֆյա Հովսեփյանը տասնյակում տեղ չի զբաղեցրել, մինչդեռ Շիրակի մարզի արդյունքներով նա երրորդն է։

ԲՀԿ թեկնածուներ Վարդան Ղուկասյանը և Վարդևան Գրիգորյանը Գյումրիի տեղամասերի արդյունքներով զբաղեցրել են՝ համապատասխանաբար 4-րդ և 7-րդ հորիզոնականները, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ամենաշատ ձայներ ստացած թեկնածու Սարիկ Մինասյանը տասնյակում 9-րդն է։

ԿԸՀ-ի տվյալներով՝ Շիրակի մարզի վարկանիշային ցուցակներից «Իմ քայլը» դաշինքը կունենա 3, ԲՀԿ-ն՝ 2, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 1 պատգամավոր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

22:14 23.07.2025

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

Կատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

22:06 23.07.2025

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...

SHANTNEWS

22:00 23.07.2025

SHANTNEWS

Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 23.07.2025

Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

21:34 23.07.2025

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

21:25 23.07.2025

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...

BACK_TO_TOP