Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ

11:08 12.12.2018

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարել են ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնության նախագահ դառնալու մասին:

Նշանակման մասին ազդարարվել է Բեռլինում անցկացվող Aurora Dialogues քննարկումների ընթացքում։ Քաթինայի գործունեության շրջանակը ներառում է ոլորտի կարևորագույն ներկայացուցիչների ներգրավումը, աշխատանքն աշխարհասփյուռ գործընկերների հետ, «Ավրորայի» կրթական և հանրային իրազեկման նախագծերի ղեկավարումը, ներառյալ միջազգային ճանաչում ունեցող «Ավրորա» մրցանակը։ «Ավրորան» ստեղծվել է երեք տարի առաջ և այդ ժամանակից ի վեր մեծ ազդեցություն ունեցել տեղահանված անձանց, հակամարտության գոտիներում գտնվող երեխաների, փախստականների, միգրանտների և այլ խոցելի իրավիճակներում հայտնված քաղաքացիների կյանքում։ 2016թ.-ից «Ավրորա» մրցանակը շուրջ 3.3 միլիոն դոլար է շնորհել մերօրյա հերոսներին` մարդասիրական օգնության 11 ոլորտներում աջակցել 23 նախագծերի իրականացմանն՝ ամբողջ աշխարհում։ Այս տարի «Ավրորա» մրցանակն օգնել է ավելի քան 375 հազար ռոհինջա փախստականների։ Մինչ օրս «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտության և այլ կրթաթոշակներ է հատկացրել հակամարտության գոտիներից 62 ուսանողի, ինչը նրանց թույլ է տվել կրթություն ստանալ Միավորված աշխարհի քոլեջների (UWC) միջազգային ցանցում և Հայաստանի ամերիկյան համալսարանում։

2017թ․ մայիսին բժիշկ Քաթինան «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել՝ Նուբա լեռներում իր անձնուրաց աշխատանքի համար։

«Մենք շատ ուրախ ենք ողջունել նախաձեռնության առաջին նախագահին։ Թոմ Քաթինան իրապես մարմնավորում է «Ավրորայի» ոգին, որն առաջ մղելու շարժիչ ուժը կլինի՝ օգնելով հասցնել մեր մարդասիրական առաքելությունը դրա կարիքն ունեցողներին և երախտագիտություն հայտնել նրանց, ովքեր դրական փոփոխություն են բերում։ Հաճելի է, որ 2017թ․ «Ավրորա» մրցանակի  դափնեկիրն այս կազմակերպության առաջին նախագահն է», – ասված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրների համատեղ հայտարարությունում։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նորանշանակ նախագահ բժիշկ Թոմ Քաթինան ասել է․ «Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։ Ես երախտապարտ եմ այն ազդեցության համար, որ «Ավրորա» մրցանակն ունեցավ իմ կյանքում, ինչպես նաև «Գթության մայր» հիվանդանոցին տրամադրված ֆինանսական աջակցության համար․ այն Սուդանում օգնեց փոխակերպել Նուբայի ժողովրդի կյանքը։ Ես հավատում եմ այսօրվա կարևորագույն մարտահրավերներին ուղղված մարդասիրության պարզ, բայց հզոր ուժին և իմ նոր դերում հավատարիմ կմնամ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարին՝ սատարելով «Ավրորային» օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր կարիք ունեն սեփական ապագան ստեղծելու»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

11:00 17.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:46 17.08.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:28 17.08.2025

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

10:12 17.08.2025

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:00 17.08.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

BACK_TO_TOP