Մոր կողմից լքված երեք ամսական Անին Նովոսիբիրսկից տեղափոխվել է Հայաստան: Երեխայի տեղափոխումը կազմակերպել է ՀՀ ոստիկանությունը:
Անիի մայրը, ով Հայաստանի քաղաքացի է, Նովոսիբիրսկի հիվանդանոցներից մեկում ծննդաբերությունից հետո հրաժարվել էր փոքրիկից, ինչից հետո նրան տեղափոխել էին տեղի մանկատներից մեկը: Այնուհետ այդ մասին տեղեկություն էր փոխանցվել ՀՀ համապատասխան մարմիններին: Անին Հայաստան է տեղափոխվել երեխաների իրավունքներին վերաբերող ԱՊՀ համապատասխան պայմանագրի շրջանակներում: