ԼԳԲՏ համայնքի դատապարտյալները շարունակում են ամենախոցելին մնալ. դիտորդների խումբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

ԼԳԲՏ համայնքի դատապարտյալները շարունակում են ամենախոցելին մնալ. դիտորդների խումբ

12:09 13.12.2018

«Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018 թթ.» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանն անդրադարձել է ՔԿՀ-ում խոցելի խմբերին առնչվող խնդիրներին.

«Խնդիրները պարբերաբար բարձաձայնվում են, բայց ոլորտում փոփոխություններ չեն լինում: Այստեղ համալիր մոտեցման խնդիր կա, որ վերացվի ՔԿՀ-ում խտրական վերաբերմունքը ԼԳԲՏ համայնքի անձանց նկատմամբ: Նրանք  պահվում են առանձնացված խցերում, ասվում է, որ դա արվում է նրանց անվտնագությունն ապահովելու, սեռական կամ այլ հնարավոր շահագործումից հեռու պահելու նպատակով: Բայց շատ դեպքերում այդ խցերում են հայտնվում ոչ թե այդ համայնքի անձինք, այլ այն անձինք, որոնք սեռական բնույթի հանցագործություններ են կատարել կամ չեն ենթարկվում հիմնարկի կանոններին: ՔԿՀ-ում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ամենացածր խավն են համարվում»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ներգրավվում են նվաստացուցիչ աշխատանքներում: Հավաքարարի աշխատանք են կատարում, աղբը «զոն»-ի տարածքից հանում են դարձյալ այդ համայնքի դատապարտյալները:

Ըստ Հովհաննիսյանի՝ ԼԳԲՏ ազատազրկված անձինք իրենց գրավոր դիմումով պատրաստակամություն են հայտնում նաև կոյուղի մաքրել: Խումբն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե այդ ինչպես է ստացվում, որ հենց այդ համայնքի ներկայացուցիչներն են այդպիսի աշխատանքներ կատարում:

Դիտորդների խումբն առաջարկում է ՔԿՀ-ներում հավաքարարի հաստիք սահմանել.

«Արմավիր ՔԿՀ-ում, օրինակ, ԼԳԲՏ համայնքի ազատազրկված անձանց համար ճաշը բերվում է սայլակի ներքևի հատվածում, մատուցվում է առանձին շերեփներով, սպասքն ու շփումն է առանձնացված, բայց դա դիտվում է նորմալ երևույթ և ասվում է, որ դա արվում է նրանց անվտանգությունն ապահովելու համար»,- հավելել է Հովհաննիսյանը:

«Ես Ավստրիայի բանտերի փորձն էի ուսումնասիրում, որևէ հավաքարարի հաստիք ամրագրված չէ, ինչո՞ւ, որովհետև աշխատանքն ինտեգրում է, բոլոր դատապարտյալները պետք է աշխատեն, բացի վտանգավորներից, որոնց տոկոսը 1-ից չի անցնում: Բացի այդ, աշխատանքներում ներգրավվողների համար խրախուսական մեխանիզմներ են գործում: Բոլորի հավասարության ապահովման առումով մենք առաջընթաց ունենք: Քանի որ գերբնակեցման խնդիրը լուծել ենք, փորձում ենք այդ դատապարտյալներին ավելի լավ պայմաններով խցերում տեղավորել»,- արձագանքել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ հավելելով, որ ամենևին չեն ասում, թե խնդիրներ չկան, շարունակելու են աշխատել խնդիրները լուծելու, դատապարտյալներին ավելի լավ խցեր տեղափոխելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

20:50 17.08.2025

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

20:22 17.08.2025

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

19:58 17.08.2025

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհ

19:21 17.08.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

19:00 17.08.2025

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP