17:18 14.12.2018
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դեկտեմբերի 14-ին կայացած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ կայացվել է իրոք արդար որոշում` այնքանով, որքանով հաշվի են առել իրենց փաստարկները դատական նիստերի ժամանակ: Գևորգյանը, սակայն, նշել է` դա չի նշանակում, որ գործն ավարտվել է, իրենք շարունակելու են աշխատել, ներկայացնել նաև իրենց փաստարկները, մոտեցումները՝ հիմնավորելով իրենց անմեղությունը և ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը:
Գևորգյանը լրագրողներին հորդորեց թույլ տալ իրեն վերադառնալ աշխատավայր:
«Ես երկու օր է, ըստ էության, աշխատանքի վայրից բացակայում եմ, իմ գործատուն շատ վրդովված է այդ հանգամանքից, եթե դեմ չեք, ես, այնուամենայնիվ, գնամ գործի»,- ասաց նա:
Նախկին փոխվարչապետը, սակայն, ներկայացրեց, թե երեկ դատարանում եզրափակիչ ելույթի ժամանակ ինչ է ասել:
«Հայտարարությունը եղել է այն մասին, որ ես փորձել եմ ներկայացնել իմ անցած ճանապարհը, թե ինչով եմ զբաղված եղել վերջին 20 տարիներին ՀՀ-ում` վերադառնալով Ռուսաստանից, ինչ սկզբունքներով եմ կազմակերպել իմ աշխատանքը պետական համակարգում, թե, իմ կարծիքով, ինչ օգուտ եմ բերած եղել մեր պետությանը և խնդրել եմ դատարանին հաշվի առնել մի քանի հանգամանքներ, որոնք, ըստ իս, կալանավորման համար հիմք պետք է չհանդիսանան»,- ասաց Գևորգյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին` նախկին փոխվարչապետը Մարտի 1-ի իրադարձությունների հետ ի՞նչ առնչություն ունի, ինչին նա պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ քննությունը բոլոր հանգամանքները կպարզի, մինչ այդ կայացված դատական վճիռներ կան` օրինական ուժի մեջ մտած, որոնցով արձանագրված է` ով ինչ մեղք է ունեցել Մարտի 1-ի հանգամանքներում: Ինձ համար նույնպես անակնկալ է եղել, երբ 4 ամիս հետո մեղադրանքը փոխվել է՝ հաշվի առնելով, որ օգոստոսի 3-ին, երբ դատարանի վրա ազդելու մեղադրանքը ներկայացվեց, մեկ շաբաթ առաջ արդեն «Սահմանադրական կարգի տապալման» մեղադրանքն, ըստ էության, ուրիշներին ներկայացված է եղել: Թե ի՞նչ փոխվեց 4 ամսում, չգիտեմ»:
Գևորգյանը հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում ասուլիսով հանդես կգա, կպատասխանի լրագրողների հարցերին: Հարցին` ի՞նչ է կարծում, կա՞ր ճնշում դատարանի վրա, նա արձագանքեց.
«Համենայնդեպս, երեկ դատական քննության ժամանակ բոլոր կողմերը հնարավորություն են ունեցել իրենց փաստարկները ներկայացնելու, ես որևէ կողմնակալություն չեմ տեսել, քանի որ նիստը երեկ անցել է բավական անկաշկանդ` իրավական փաստարկները ներկայացնելու տեսակետից: Բոլոր հնարավորությունները կային, որ դատարանը պաշտպանական կողմի արգումենտները հիմք ընդուներ: Թե ինչով է դատարանն առաջնորդվել, չեմ ուզում ասել, որովհետև դեռ որոշումներ չունենք, մյուս կողմից էլ, երկրում ստեղծված իրավիճակը հուշում էր, որ շատ արագ պոտենցիալ այլ որոշում կարող էր լինել»:
«Ի վերջո, կա՞ր այն «զանգովի արդարադատությունը», որի մասին պարբերաբար խոսվում է» հարցին Գևորգյանը չպատասխանեց, միայն նշեց.
«Քննիչի պես հարց եք տալիս»:
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...
20:50 17.08.2025
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՕգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...
20:22 17.08.2025
Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...
19:58 17.08.2025
Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...
19:21 17.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհՕգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...