17:02 14.12.2018
2019 թվականի Գյումրիի քաղաքային բյուջեն այսօր դրվել է հանրային քննարկման: Քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժինը կանխատեսել է հավաքագրվող սեփական եկամուտների չափը, նախատեսվող ծախսերը, որոնց գումարվել է նաև հատկացվող դոտացիան և դեռևս չճշտված բյուջեն կազմում է 3 մլրդ 584 մլն 873 հազար դրամ: Այս տարի, նախորդի համեմատ, 150 մլն դրամով ավելացել է Գյումրիին հատկացվող դոտացիան: Պետական այս հատկացումը համահարթեցման բանաձևով է, այսինքն՝ դոտացիայի հաշվարկում էական նշանակություն ունի քաղաքի բնակչության թիվը: Հանրային քննարկման մասնակիցներին հետաքրքրել է, թե ինչի հաշվին է դոտացիան աճել, երբ Գյումրիում բնակչության թվի դրական տեղաշարժ չկա: Պարզվեց, որ քաղաքապետարանին էլ անհայտ են ավելացման պատճառները:
«Միայն բնակչության աճով չի որոշվում դոտացիայի չափը: Հատուկ բանաձև կա, որտեղ հաշվի են առնում վերջին տարիների գույքահարկի, հողի հարկի մուտքերը: Հաշվի է առնվում նաև բնակչության թիվը: Ես չգիտեմ ավելացումը կոնկրետ ինչի հետ են կապել: Բանաձևը ոչ մի համայնքի չեն ասում»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:
Հանրային քննարկման մասնակիցներից ՀՊՏՀ-ի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանն էլ հակադարձել է, որ քաղաքապետարանի համապատասխան բաժնի ղեկավարն իրավունք չունի չիմանալ, թե ինչի հաշվին է դոտացիայի չափն ավելացել:
«Լավ չէ, որ չգիտեք: Լավ կլիներ, որ քաղաքի գլխավոր ֆինանսիստն իմանար այդ մասին, հասկանար, թե դոտացիայի չափի փոփոխությունը քաղաքական իրավիճակո՞վ է պայմանավորված, թե՞ մեզ հիմա են ճիշտ թվեր տալիս»,- ասել է Կարեն Պետրոսյանը:
Հիմնական քննարկումները ձևավորվել են դոտացիայի հաշվարկի և ֆոնդային բյուջեի կազմման համար կարիքների գնահատման շուրջ և վերածվել վիճաբանության՝ Գյումրիի քաղաքապետի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջև:
21:09 30.04.2025
Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...