19:50 14.12.2018
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր SHANTNEWS.am-ին որոշ մանրամասներ է ներկայացրել հանձնաժողովի առաջիկա աշխատանքի վերաբերյալ:
«Տարածքային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ) կան ստացված դիմումներ, բացի դրանից, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը ևս կատարվել են գրառումներ: ՏԸՀ-ները հինգշաբթի-ուրբաթ օրերին կայացրել են նիստեր, այդ նիստերի ժամանակ քննության առարկա են դարձնում տարածքային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում կատարված գրառումները: Այսինքն՝ բոլոր գրառումները ուսումնասիրման առարկա են դառնում, դրանց վերաբերյալ համապատասխան դիրքորոշումները ՏԸՀ-ներն արդեն արտացոլում են իրենց որոշումներում»,- ասաց Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ ստացված առանձին դիմումները ևս կուսումնասիրվեն, կքննարկվեն, կկայացվեն որոշումներ, և այդ որոշումները ևս կներկայացվեն ԿԸՀ, իսկ ԿԸՀ-ն այս ամենի ուսումնասիրման, քննարկման արդյունքում 7-րդ օրը, որը կիրակի օրն է, արդեն կամփոփի ընտրության արդյունքները:
SHANTNEWS.am-ը հիշեցրել է ԿԸՀ նախագահին այն հարցադրումների մասին, որոնք այս օրերին հաճախ են հնչում՝ քանի՞ պատգամավոր է ունենալու նորընտիր խորհրդարանը, ո՞ր քաղաքական ուժը քանի՞ մանդատ է ստանալու.
«Կան գործառույթներ, որոնց համար Ընտրական օրենսգիրքը սահմանել է հստակ ժամկետներ: Ինչպես մինչ այժմ մենք ցանկացած գործառույթ իրականացրել ենք ժամկետում, այնպես էլ հիմա կիրականացնենք: Համապատասխան ժամկետները վրա հասնելուն պես այդ ամբողջ կհրապարակվի այն ձևաչափով, որը նախատեսված է ԸՕ-ով: Կիրակի օրը մենք կընդունենք որոշում, որոշմամբ ընտրության արդյունքը կամփոփվի և արդեն հետագա բոլոր գործառությունները կիրականացվեն ԸՕ-ով սահմանված կարգով»։
Մանրամասները՝ տեսանյութում:
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...
20:50 17.08.2025
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՕգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...
20:22 17.08.2025
Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...
19:58 17.08.2025
Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...
19:21 17.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհՕգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...