20:17 17.12.2018
Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցում դարձյալ պարապմունքներ չկան. լրացուցիչ արձակուրդները երկարաձգվել են, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք՝ լրացուցիչ արձակուրդ տալու որոշումն ընդունվել էր նոյեմբերի 16-ին, երբ ծնողները հրաժարվեցին իրենց երեխաներին չջեռուցվող դպրոց ուղարկել:
Լրացուցիչ արձակուրդը տևելու էր մինչև դեկտեմբերի 15-ը, իսկ այդ ընթացքում դպրոցում ջեռուցման նոր համակարգ էր անցկացվելու: Նոր ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները դեռ անավարտ են, ինչը հնարավորություն չի տալիս դասերը վերսկսել:
Մարտկոցները տեղադրվել են, իսկ կաթսաները՝ ոչ: Ամենակարևորը՝ գազի մուտքը դեպի կաթսաներ ապահովող խողովակները անցկացված չեն: Լրացուցիչ արձակուրդները դպրոցում տևելու էին մինչև դեկտեմբերի 15-ը, այսինքն՝ նույն ժամկետում էլ շինարարն էր իր գործն ավարտելու, իսկ հիմա ասում են, թե ժամկետների հարցում համաձայնություն չի եղել:
«Շինարարին ժամկետներ տրված չեն: Ես հարցրել եմ շինարարներին, ասում են, որ իրենք ժամկետներով չեն աշխատում: Այսօր դեկտեմբերի 17-ն է, արձակուրդը տրված էր մինչև դեկտեմբերի 15-ը, բայց տեսնում եք, որ շինարարն ուշանում է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է թիվ 18 միջնակարգ դպրոցի տնտեսվար Գագիկ Մարտիրոսյանը:
Լրացուցիչ արձակուրդը սահմանելու ժամանակ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը նշում էր, որ հաշվարկները հստակ են՝ տալիս են այնքան արձակուրդ, որ ջեռուցման նոր համակարգի անցկացումն ավարտեն: Հիմա արդեն կրթության վարչությունում սխալը ոչ թե իրենց են համարում, այլ շինարարինը:
«Չենք սխալվել մեր հաշվարկների մեջ: Պարզապես խնդիրը գազի մուտքն է դեպի դպրոց, որը չի կատարվել, այլապես հենց այսօր հնարավոր էր գործարկել ջեռուցման համակարգը: Հույս ունենք՝ 2-3 օրվա ընթացքում կազմակերպել: Գոնե վերջին մի քանի օրը դասերը կազմակերպենք, կիսամյակային գնահատականները նշանակվեն, իսկ ուսումնական ծրագրի բացը կլրացվի հաջորդ կիսամյակ»,- ասաց Հրայր Կարապետյանը:
Ուսումնական ծրագիրը գարնանային արձակուրդների և վեցօրյա աշխատանքային շաբաթվա հաշվին լրացնելու հաշվարկները նույնն էին նաև այն ժամանակ, երբ լրացուցիչ արձակուրդ էր տրվել մինչև դեկտեմբերի 15-ը:
Հիմա կրթության և գիտության նախարարությունում քննարկում են, թե ինչպես թիվ 18 դպրոցում ամփոփեն առաջին կիսամյակը: Ըստ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի՝ սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների գնահատականներով հնարավոր է կիսամյակ ամփոփել, իսկ ավարտական քննություններ դեկտեմբերին այս դպրոցում չեն լինի:
Հիմա մարզպետարանը որոշելու է, թե դեռ որքան են թիվ 18 դպրոցի արձակուրդները տևելու: Ու պարզ է արդեն, որ այդ ժամկետը վերաբերելու է նրան, թե մինչև այս շաբաթվա վերջ կհասցնե՞ն գոնե մեկ օրով դպրոց գալ ու գնահատականներ ամփոփել:
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...