Խորհրդարանում ճամպրուկային տրամադրություն է. «հները» հեռանում են. ինչպե՞ս են տեղավորելու 132 նոր պատգամավորի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

Խորհրդարանում ճամպրուկային տրամադրություն է. «հները» հեռանում են. ինչպե՞ս են տեղավորելու 132 նոր պատգամավորի

13:02 18.12.2018

Խորհրդարանի հին բնակիչների մոտ ճամպրուկային տրամադրություն է տիրում: SHANTNEWS.am-ն այցի ընթացքում ԱԺ-ի դատարկ միջանցքներում հանդիպեց միայն աշխատակազմի անդամներին ու շենքի միջանցքները վերանորոգող շինարարներին:  Որոշ աշխատասենյակների կիսաբաց դռներից էլ տեսանք պատգամավորների՝ արկղերում դասավորված կամ աշխատասեղանին շարված իրերը։

  

Իսկ հիմնականում աշխատասենյակների դռները փակ էին, պատերից արդեն հանված էին որոշ պատգամավորների անուն-ազգանուններով ցուցանակները, վերանորոգման աշխատանքներն էլ ավարտին են մոտենում: Սանհանգույցները վերանորոգված են, հատակները՝ փայլեցված, ուղեգորգն էլ՝ փռված, բայց սրանք հատուկ նորընտիրների պատվին չեն արված:

         

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի խոսքերով՝ դեռ ամիսներ առաջ է նախատեսված եղել այն իրականացնել: Ըստ գործող կարգի` անկախ այն հանգամանքից` պատգամավորն ԱԺ ընտրություններում վերընտրվել է, թե ոչ, նա պարտավոր է ազատել աշխատասենյակն ու հանձնել խորհրդարանի աշխատակազմին։ Կա՞ արդյոք վերջնաժամկետ աշխատասենյակների բանալիները հանձնելու համար՝ հետաքրքրվեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանից:

«Իհարկե, կա, և դա կլինի 7-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստից առնվազն մեկ կամ երկու շաբաթ առաջ, որպեսզի ամբողջական կարողանանք ընդունած լինել բոլոր աշխատասենյակները, որ հետո կարողանանք բաժանել նոր պատգամավորներին»,- ասաց նա:

Իսկ նորերը 105-ի փոխարեն 132-ն են: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են նախորդից 27-ով ավելի պատգամավորներին աշխատասենյակ տրամադրելու: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշում է՝ իրենք ունեն ավելի շատ աշխատասենյակ, քան 132-ն է, հիշեցնում է՝ 5-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորները 131-ն են եղել, այսինքն՝ թիվն այդքան էլ աննախադեպ չէ: Հարցը կլուծվի, չնայած այն բանին, որ այս ընթացքում այդ աշխատասենյակները զբաղեցրել են վարչական աշխատողները կամ պատգամավորի օգնականները:

«Եթե նախկինում որևէ պատգամավոր նստած էր, և կողքի սենյակում նստած էր իր օգնականը, ապա հիմա երկու սենյակը կտրամադրվի երկու պատգամավորի, և ամեն սենյակում ամեն պատգամավորի հետ կնստի իր օգնականը, սա մի օրինակ»,-ներկայացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Օրինակներ էլի ունեն, սպասում են խորհրդարանի նորընտիրների ամբողջական կազմին: Մինչ այդ, արձանագրենք՝  խորհրդարանական միջանցքները թարմացված են, տոնածառը` զարդարված։ Խորհրդարանն այդպես ճանապարհում է հին տերերին ու սպասում նորերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

23:59 17.08.2025

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

23:24 17.08.2025

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

22:50 17.08.2025

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

BACK_TO_TOP