2015թ. Հայաստանում 5-17 տարեկան 52 հազար երեխա աշխատել է. վիճակագրություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

2015թ. Հայաստանում 5-17 տարեկան 52 հազար երեխա աշխատել է. վիճակագրություն

19:19 18.12.2018

Աղքատության մակարդակը գնահատվում է տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության միջոցով: Այն գնահատելու համար օգտագործվում են տնային տնտեսությունների կողմից սպառմանն ուղղված ծախսերը, քանզի եկամուտների բացակայությունն ինքնին դեռևս չի նշանակում բարեկեցության զրոյական մակարդակ:

Տնային տնտեսություններն իրենց ապրուստը հոգում են նաև սեփական արտադրության սննդամթերքի սպառման կամ սպառումը մասնավոր վարկերով ֆինանսավորելու և այլ միջոցներով: Ըստ այդմ՝ 2016-ին աղքատության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում կազմել է բնակչության 29.4%-ը, իսկ մինչև 18 տարեկան երեխաների շրջանում՝ 34.2%-ը: ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Վիճակագրություն դպրոցականների համար-2018» գրքույկը, որում, ի թիվս այլ տվյալների, ներկայացված են նաև աղքատության մակարդակը Հայաստանում և տնային տնտեսություններում առկա 6-17 տարեկան երեխաների չբավարարված կարիքների մասնաբաժինը 2016 թվականին:

Ըստ «Երեխայի աշխատանքի 2015 թվականի ազգային հետազոտության»` 5-17 տարեկան 52 000 երեխա 2015 թվականին աշխատել է (նրանցից մոտ 35 000-ը եղել են տղաներ): 39 300 երեխաներ ներգրավված են եղել երեխաների համար արգելված համարվող աշխատանքներում (նրանցից 27 400-ը` տղաներ): 31 200 երեխաներ զբաղված են եղել վնասակար աշխատանքներում (նրանցից 22 500-ը՝ տղաներ):

5-17 տարեկան 52 000 աշխատող երեխաներից 47 000-ը զբաղված են եղել գյուղատնտեսական՝ այն էլ գերազանցապես բերքահավաքի աշխատանքներում: Հարկ է նշել, որ աշխատող երեխաների 3/4-ն աշխատել է առանց վարձատրության՝ որպես ընտանիքի աշխատող անդամ: Երեխաների աշխատելու հիմնական պատճառը եղել է ընտանեկան բիզնեսում, հատկապես գյուղատնտեսական մթերքի արտադրությանն օգնելը:

5-17 տարեկան աշխատող 6 200 երեխաներ ստացել են աշխատանքի հետ կապված վնասվածքներ (նրանցից 4 500-ը՝ տղաներ), 17 200-ը տեղափոխել են ծանր բեռներ (նրանցից 14 300-ը՝ տղաներ), 4 երեխայից 1-ն օգտագործել է վտանգավոր գործիք (դանակ, կացին և այլն):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

23:59 17.08.2025

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

23:24 17.08.2025

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

22:50 17.08.2025

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

BACK_TO_TOP