Մարզահամերգային համալիրի նոր ղեկավարը կընտրվի մրցույթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Մարզահամերգային համալիրի նոր ղեկավարը կընտրվի մրցույթով

14:12 19.12.2018

Դեկտեմբերի 12-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Մարզահամերգային համալիրում  հանդիպում է ունեցել աշխատակազմի հետ: Այս մասին հայտնում են Պետական գույքի կառավարման վարչությունից:

Առիթը ՊՈԱԿ-ի ղեկավարի ընտրության համար հայտարարվելիք մրցույթն է, որի մասին էլ խոսել են հանդիպման մասնակիցները: Նարեկ Բաբայանը պարզաբանել է, որ մրցույթը կկայանա հունվարի վերջին, այն կլինի բաց ու հրապարակային, բոլոր ցանկացողները կարող են դիմել:

Հավակնորդներից ակնկալվում են կառավարչական որակյալ հմտություններ, ոլորտի առանձնահատկությունների տիրապետում, Համալիրի պահպանության ու գործունեության զարգացման իրատեսական ծրագիր ու նվիրված, բարեխիղճ աշխատանք: Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ Համալիրի տնօրենի ընտրության համար կկազմվի մրցութային հանձնաժողով, իսկ աշխատակիցներից մի քանիսը կարող են դիտորդի կարգավիճակով ներկա գտնվել։

Աշխատակիցները կոմիտեի նախագահից հետաքրքրվել են, թե Համալիրի կարգավիճակի հետ կապված ի՞նչ մտադրություններ ունի կառավարությունը, ի՞նչ է սպասվում  իրենց: Անդրադարձ է եղել նաև նախկին  տնօրենի հետ կապված հանրային քննարկումներին, տարատեսակ մեկնաբանություններին:

Նարեկ Բաբայանը պատասխանել է հնչած հարցադրումներին, խոսել չարաշահումների ռիսկերի մասին և վստահեցրել, որ Համալիրի կառավարման համար շատ ավելի արդյունավետ ապագա են  պատկերացնում և ամեն  ինչ կանեն, որ ղեկավարի անաչառ ու թափանցիկ ընտրությամբ հենց դա ապահովվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

22:26 27.05.2025

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

Մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

22:17 27.05.2025

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

22:09 27.05.2025

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...

SHANTNEWS

22:00 27.05.2025

SHANTNEWS

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

21:52 27.05.2025

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

21:44 27.05.2025

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...

BACK_TO_TOP