Հայաստանը կառուցում է իր միջազգային հարաբերություններն ինքնիշխան իրավահավասարության սկզբունքով. ՀՀ ԱԳՆ-ն՝ Կարասինին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+19.09 oC

Հայաստանը կառուցում է իր միջազգային հարաբերություններն ինքնիշխան իրավահավասարության սկզբունքով. ՀՀ ԱԳՆ-ն՝ Կարասինին

16:28 19.12.2018

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հայտարարությանը, թե Հայաստանում տեղի ունեցած ռադիկալ փոփոխություններից հետո ամերիկյան ներգրավվածություն Հայաստանի ներքին ու արտաքին գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում: Կարասինը հույս էր հայտնել, որ «ՀՀ նոր ղեկավարությունը տղամարդկություն կունենա ԱՄՆ կողմից շանտաժին դիմակայելու համար»:

«Հայաստանը հետևողականորեն կառուցում է իր միջազգային հարաբերություններն ինքնիշխան իրավահավասարության սկզբունքով։ Մենք որևէ պետության հետ հարաբերություններ չենք կառուցում մեկ այլ պետության հետ հարաբերությունների հաշվին կամ ի վնաս դրանց։ Այս մոտեցումն այսուհետ ևս դրված է լինելու մեր արտաքին քաղաքականության հիմքում»,- SHANTNEWS.am-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հայաստանում ամերիկյան կողմի ակտիվության հետ կապված անհանգստություն պետք է ունենա ոչ Ռուսաստանը, այլ Հայաստանի ժողովուրդը։ Երկրում տեղի ունեցած ռադիկալ փոփոխություններից հետո ամերիկյան ներգրավվածություն Հայաստանի ներքին ու արտաքին գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։

«Հույս ունենք, որ Հայաստանի ներկա իշխանությունը, որ անհրաժեշտ մանդատ է ստացել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իր մեջ տղամարդկություն կգտնի հակադրվելու բացահայտ արտաքին շանտաժին ու ճնշմանը, կպնդի ինքնուրույն որոշում ընդունելու իր սուվերեն իրավունքը՝ ազգային շահերին համապատասխան»,- ասել էր Կարասինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բորելը չի ​​ակնկալում, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի

20:45 28.04.2024

Բորելը չի ​​ակնկալում, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ չի ակնկալում, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի, մինչդեռ Եվրոպան պետք է շարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին, չնայած այն հանգամանքին, որ դա «թանկ է նստում եվրոպացիների վրա»։ «Քանի որ մենք խոստացել ենք աջակցել Ուկրաինային հակամարտության սկզբում, մենք պետք է շարունակենք աջակցել այնքան ժամանակ, մինչև նրանք չկարողանան դիմակայել, և […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

20:27 28.04.2024

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարևորել է նաև ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար […] ...

Կուրիլյան կղզիներում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

19:58 28.04.2024

Կուրիլյան կղզիներում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մերձակայքում, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկ քաղաքից 42 կմ հյուսիս-արեւելք (Պարամուշիր կղզի, Կուրիլյան կղզիներ)՝ 95 կմ խորության վրա»,-նշել են սեյսմոլոգները: ...

Հայտնի են Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրն ու ժամը

19:41 28.04.2024

Հայտնի են Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրն ու ժամը

«Ռոսիա 1» հեռուստաալիքը հայտարարել է մայիսի 7-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության ուղիղ հեռարձակման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ...

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ

18:30 28.04.2024

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ

Ապրիլի 28-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից: Պատարագին հաջորդած հիշատակի միջոցառմանը ելույթով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը: Դեսպան Պապիկյանը ծաղկեպսակ է զետեղել եկեղեցու բակում […] ...

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Սաուդյան Արաբիայում կմասնակցի «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»

18:11 28.04.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Սաուդյան Արաբիայում կմասնակցի «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը ապրիլի 27-30-ը կլինի Սաուդյան Արաբիայում՝ մասնակցելու միջազգային հեղինակավոր «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին» (World Economic Forum)։ Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Սաուդյան Արաբիայի կառավարության, ինչպես նաև ֆորումին մասնակից միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ ...

BACK_TO_TOP