19:43 21.12.2018
Հեղափոխությունից հետո էլ հայ-թուրքական հարաբերություններում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այս մասին Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը:
Չնայած դրան՝ նա հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանում տեղի ունեցող յուրաքանչյուր նմանատիպ իրադարձությունից հետո Թուրքիան հայկական իշխանությունների հետ ուղիղ շփման տարբերակներ է փնտրում՝ միևնույն ժամանակ փորձելով հասկանալ նրանց տրամադրվածությունը, ինչը այս անգամ տեղի չունեցավ:
«Դուք գիտեք, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ-որ նախագահ Քոչարյանը եկավ, Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Դեմիրելի հետ հանդիպումներ եղան Ստամբուլում և Յալթայում, նախագահ Սերժ Սարգսյանի օրոք էլ եղան նման հանդիպումներ, «ֆուտբոլային դիվանագիտություն»: Իսկ այս անգամ, ըստ երևույթին, մի քիչ ավելի տարբեր է, այսպես, հեռակա դրությամբ փոխանակված ուղերձների միջոցով, ինչ-որ ձևով մարդկանց հասկացրին, որ մեծ տարբերություններ չկան:
Չնայած հետաքրքիր էր Մամեդյարովի հայտարարությունը, որ ասաց՝ «առաջին անգամ Հայաստանի հետ փոխըմբռնման ենք հասել» և այլն: Չնայած Երևանից արձագանքել են բավականին չափավոր, բավական վերապահ, բայց այն, որ Թուրքիան ուղղակիորեն Ադրբեջանով է պայմանավորում ամեն ինչը, Ադրբեջանից այսպես շատ լավատեսություն, որ հնչի Ղարաբաղի հարցի շուրջ կամ Հայաստանի հետ շփումների արդյունքների կապակցությամբ և այլն, սլաքները կարող են ինքնաբերաբար ուղղվել նաև Թուրքիային, որովհետև Թուրքիան չի կարող այնպես անել, որ Ադրբեջանից Հայաստանի հետ հարաբերությունների մասին լավ ձայներ բարձրանան և ինքը (Թուրքիան-խմբ.) լուռ մնա այնտեղ»,- ասել է Արա Գոչունյանը:
13:07 26.06.2025
Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններՀունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...
13:00 26.06.2025
«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին՝ երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին»: Կրիստիան Կիվուի թիմում աչքի են ընկել Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին: Իտալական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և խմբում գրավել առաջին տեղը: Ճապոնական «Ուրավան» էլ 0-4 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը 5 միավորով զբաղեցրել է […] ...
12:52 26.06.2025
Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգըՄայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավար Փեեր Գեբաուերի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգին, քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Կողմերը նշել են, որ նման բարձր մակարդակի […] ...
12:45 26.06.2025
Քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխություններըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ողջույնի խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Հայաստանի ներդրումային խորհրդի նախաձեռնությամբ իրականացված մասնագիտական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները: Նախարարի տեղակալն ընդգծել է սնանկության օրենսդրության բարեփոխումների կարևորությունը և ոլորտի ներկայացուցիչների ու մասնակիցների […] ...
12:38 26.06.2025
Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
12:32 26.06.2025
3 հայ ըմբիշ եզրափակչում է․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 3 հայ ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 57 կգ քաշային կարգում եզրափակիչը հայկական կլինի. ոսկե մեդալի համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը, որոնք կիսաեզրափակիչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ։ […] ...