23:59 25.12.2018
Գյումրիի դրամատիկական թատրոնը ամփոփել է անցնող 2018 թվականը: Խաղացել են 150 ներկայացում և նախորդ տարվանից մոտ 20 հազարով ավելի հանդիսատես են ունեցել: «Հարսանիք Թիկունքում», «Բայ-բայ լեդի», «Ոչինչ չի մնա» և «Ամանորը կրկեսում».. սրանք այն ներկայացումներն են, որոնց առաջնախաղն այս տարի է կայացել: Նոր ներկայացումներ լինելու են նաև նոր տարում: Պրեմիերա կլինի Միացյալ Նահանգներում ապրող մեր հայրենակիցների համար: 20 տարվա ընդմիջումից հետո Գյումրիի թատրոնը հունվարի 27-ին շրջագայության կմեկնի Ամերիկա: Նոր տարում ծրագրել են, որ Թումանյան ու Լևոն Շանթ են բեմադրելու: Նաև մոնո ներկայացումներ են լինելու:
Հաջորդ տարվա կարևոր իրադարձությունը թատրոնում ապրիլին է տեղի ունենալու: Տնօրենի մրցույթի մասին է խոսքը: Հիշեցնենք՝ նախկին տնօրենը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնն է այժմ զբաղեցնում, իսկ ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը: Նա անուններ չնշեց, բայց հաստատեց՝ թատրոնն իր թեկնածուն է ունենալու:
«Վերջին երկու տարիների աշխատանքը իրավունք պիտի տա մեզ ներկայացնելու մեր թեկնածուին: Թատրոնը պիտի ունենա իր թեկնածուն: Փորձը ցույց է տվել, որ եթե թատրոնից է թեկնածուն, դա շատ է օգնում թատրոնին»,- ասել է Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:
Ըստ թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանի՝ գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը նույն անձը պետք է լինի՝ սա թատրոնը կառավարելու արդյունավետ տարբերակ է: Ըստ այդմ էլ ՝ թատրոնի տնօրենի ամենալավ թեկնածուն ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարն է:
«Մեր թատրոններում կա տնօրեն և կա գեղարվեստական ղեկավար: Հիմնականում դրանք իրար խանգարող փաստեր են: Մեր դեպքում այդպես չի եղել, դրա համար էլ թատրոնը աճ է ապրում: Իսկ շատ թատրոններում տնօրենի մի բան է պահանջում, գեղարվեստական ղեկավարը՝ մեկ այլ բան: Դրա համար էլ սկսվում են անախորժությունները: Ես շատ կողմնակից եմ, որ Լյուդվիգ Հարությունյանը լինի և՛ գեղարվեստական ղեկավար, և՛ տնօրեն»,- նշել է թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը:
Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթը տեղի է ունենալու 2019-ի ապրիլին:
22:24 23.07.2025
Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...