Ինչպես ճնշել գրիպի վիրուսը. մասնագետները հորդորում են պատվաստվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+16.09 oC

Ինչպես ճնշել գրիպի վիրուսը. մասնագետները հորդորում են պատվաստվել

22:15 27.12.2018

Չկա մի հիվանդանոց, որի վերակենդանացման բաժանմունքում H1N1 վիրուսով ու դրա բարդացումներով հիվանդներ չլինեն: Մասնագետներն են հաստատում: Գրիպի գրոհին հաճախ չեն կարողանում դիմադրել խոցելի խմբերը՝ երեխաներ, հղիներ, խրոնիկ հիվանդություններով տառապողներ: Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվացում կա: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է. շրջապատի համար վտանգավոր է հիվանդության առաջին օրից մինչև լրիվ ապաքինումը։

Դեկտեմբերից սկսած բոլոր պոլիկլինիկաներում գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ են իրականացվում: Բժիշկներն ասում են՝ դրանք գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի դեմ կլոր տարի պայքարելու արդյունավետ միջոց են: Ցանկալի է, որ առաջնահերթ պատվաստումներ անցնեն 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, հղիները, 65 տարեկանից բարձր տարիքի, ինչպես նաև խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք:

«Պատվաստման դեպքում սա առաջին հանդիպումն է հարուցչի հետ: Կարող է լինել հարուցչի առանձին սպիտակուցներ, հարուցչի թույն, կարող է ամբողջությամբ սպանված հարուցիչը լինել: Ամբողջ էությունը, նպատակը նրանում է, որ քիչ քանակով օրգանիզմն արդեն ճանաչի, հասկանա, որ նման բան գոյություն ունի շրջապատում: Սա թույլ է տալիս, որ օրգանիզմի իմուն համակարգը սկսի արտադրել հակամարմիններ: Այ, երբ բնական ճանապարհով հանդիպի, արդեն կան պաշտպանողական մեխանիզմներ, որոնք անմիջապես արձագանքում են և չեն թողնում, որ հիվանդության զարգացման գործընթաց լինի»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Ամեն տարի ու պարտաճանաչ պատվաստվողները խրոնիկ հիվանդություններ ունեցողներն են: Նույնը չի կարելի ասել հղիների մասին: Հաշվառված 12 470 հղիներից միայն 186-ն է այսօրվա դրությամբ պատվաստվել: Երեխաներին էլ հաճախ չեն պատվաստում:Պատճառը ծնողների մտավախություններն են, որոնք վերաբերում են ցանկացած պատվաստումից հետո հնարավոր ռեակցիաներին՝ ջերմություն, թուլություն, ներարկման հատվածում կարմրություն և այտուց: Ինչ վերաբերում է անսպասելի ալերգիկ ռեակցիաներին, մասնագետներն ասում են՝ դրանց հավանականությունն ավելի մեծ չէ, քան ցանկացած դեղամիջոցի ընդունման դեպքում:

«Ըստ վիճակագրության՝ մեկ միլիոն պատվաստվողից մեկի մոտ կարող է լինել նման ռեակցիա»,- ասաց Սահակյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP