20:44 28.12.2018
ՀՀ քննչական կոմիտեն դեկտեմբերի 28-ին վերադարձրել է Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի համակարգչային տեխնիկան, որն առգրավել էր սեպտեմբերի 17-ին՝ ավելի քան 7 ժամ տևած խուզարկությունից հետո։ Այս մասին հայտարարություն է տարածել կայքի խմբագրությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Քննչական կոմիտեին մեկ համակարգիչ և չորս կոշտ սկավառակի փորձաքննության համար անհրաժեշտ էեղավ 100 օր։ Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի՝ դեկտեմբերի 10-ի գրավոր հարցմանը Քննչական Կոմիտեի պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը պատասխանել էր, որ փորձաքննությունը կավարտվի 2018թ. դեկտեմբերի 27-ին։
Այժմ, երբ փորձաքննությունն ավարտվել է, քննչական մարմնից պահանջում ենք հայտարարությամբ հանդես գալ, թե ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման գործին առնչվող ի՞նչ են հայտնաբերել լրատվամիջոցից առգրաված համակարգիչներում։
Նույնը պահանջելու խնդրանքով դիմում ենք մեր գործընկերներին՝ լրատվամիջոցներին և լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին։
Մենք ջանք չենք խնայի իրավական և քաղաքական ճանապարհով հասնելու մեր կայքի համբավն արատավորելուն միտված քայլերի մերկացմանը։ Միևնույն ժամանակ, շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ խնդիրը մեզ հետ միասին հետևողականորեն բարձրաձայնելու համար։
Հավելենք, որ անցնող 100 օրերի ընթացքում Yerevan.Today-ի աշխատանքը մեծավ մասամբ խափանվել է, քանի որ մենք չենք կարողացել աշխատել մեր հնարավորությունների ամբողջ ծավալով։ Այժմ ևս խափանված մնալու է, քանի որ մենք չենք բացելու այս համակարգչային սարքավորումները և չենք օգտագործելու, քանի դեռ չունենք քննչական մարմնի եզրակացության վրա հիմնված հայտարարությունը։
Իսկ ՔԿ հայտարարությունից հետո տեխնիկան կօգտագործվի համակարգչային մասնագետների կողմից ամբողջ ծավալով ուսումնասիրություններից հետո, որպեսզի վստահ լինենք՝ այդ տեխնիկայով աշխատում ենք միայն մենք՝ Yerevan.Today-ի աշխատակազմը, այլ ոչ՝ քննչական մարմինների հետ զուգահեռաբար»։
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...