21:30 28.12.2018
Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը:
Խորհրդարանի նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով, նշելով, որ նոր «ԱԺ Կանոնակարգ» օրենքը չի նախատեսում խորհրդարանի նախագահի տարեկան հաղորդում խորհրդարանի գործունեության վերաբերյալ, ուստի՝ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպումը հնարավորություն է՝ ամփոփելու օրենսդիր մարմնի աշխատանքները հանրության առավել լայն շրջանակների համար:
Ներկայացնելով անցնող տարում Ազգային ժողովի գործունեությունը թվային ցուցանիշներով՝ ԱԺ նախագահը անդրադարձել է շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերին և ընդունված օրենքներին՝ ըստ հանձնաժողովների, Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված այլ լիազորությունների իրականացմանը, մասնավորապես՝ օրենսդիրի կողմից դատավորների և պետական կառավարման այլ մարմինների պաշտոնատար անձանց նշանակումներին, ԱԺ այցելած պատվիրակությունների աշխարհագրությանը և այլ ընթացիկ տեղեկությունների:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ խորհրդարանի նախագահն անդրադարձել է հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող թեմաների՝ ՀՀ նորընտիր խորհրդարանի հետ հարաբերությունների հեռանկարներին, նոր քաղաքական ուժերի ձևավորմանը, Արցախում 2020թ. կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին, ներքաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումներին, ԱՀ կողմից միջազգային կոնվենցիաների վավերացման գործընթացի շարունակականությանը, Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված քայլերին:
Աշոտ Ղուլյանը մատնանշել է գալիք տարում Ազգային ժողովի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև խոսել համազգային օրակարգի թարմացման ու միջազգային հարթակներում Արցախի վարկանիշի բարձրացման համար անհրաժեշտ քայլերի մասին:
Ասուլիսի ավարտին խորհրդարանի նախագահը շնորհավորել է լրագրողներին գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով հաջողություններ անձնական կյանքում և աշխատանքում:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...