Ամանորյա ավանդույթներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

Ամանորյա ավանդույթներ

23:59 29.12.2018

Տարեմուտը հունվարի 1-ից տոնելը սահմանել է Հռոմի կառավարիչ Հուլիոս Կեսարը՝ մ.թ.ա. 46 թվականին: Ժամանակի գիտնականների խորհրդով բարեփոխելով օրացույցը` նա տարին բաժանել է 12 ամիսների ՝ անվանակոչելով դրանք և բերելով ներկայիս տեսքին: Տարվա առաջին ամիսը կոչել է Յանուսի՝ բոլոր սկիզբների աստծո (մ․թ․ա․ I դ․) անունով:

Նախկին խորհրդային քրիստոնյա երկրներում ամանորը հունվարի 1-ից սկսել են նշել 1700 թվականից՝ տարիների ընթացքում յուրաքանչյուր պետություն համատեղել է ազգային սովորույթներն ընդունված ընդհանուր նորմերի հետ:

Պատկերացնում եք, ինչ կլիներ մեր հայրենակիցների ու մեզ հետ, եթե Ամանորի նախաշեմին հետևեինք այլ ազգերի ավանդույթներին. օրինակ, իտալացիներին, ովքեր, սովորության համաձայն, առանց դուրս նայելու, հին կահույքը պատուհանից դուրս են նետում: Կամ էլ, կուբացիների օրինակով, որոնք հունվարի սառնամանիքին սառը ջուր են լցնում անցորդների վրա: Կամ էլ՝ պատկերացրեք, բուլղարացիների օրինակով, ամուսիններով մասնակցում են ամանորյա խնջույքին, կեսգիշերյա զանգերի ղողանջի ժամանակ անջատում են լույսերը, և յուրաքանչյուրն ուղիղ մեկ րոպե համբուրվում է հակառակ կողմում նստած անծանոթի կամ էլ հին բարեկամի հետ:

 

Գեղեցիկ է ամանորյա հանդիսությունը,  հատկապես, երբ այն ուղեկցվում է քո ազգային ավանդույթներով, երբ վայելում ես շրջապատիդ սերն ու ջերմությունը՝ հարազատներով ու ընկերներով:

Այսօր,կներկայացնենք մեր հարևան վրացիների ամանորյա ավանդույթներն ու առանձնահատկությունները:

Վրաստանում ամանորյա տոնակատաությունների մասին առաջին հիշատակումները վերաբերում են 6-րդ դարին: Նոր տարին այդ երկրում ընտանեկան տոն է: Ուղիղ կեսգիշերին, երբ ժամացույցի զանգերը հիշեցնում են Ամանորի գալուստը, վրացական ընտանիքը նստում է սեղանի շուրջ, բաժակները լցվում են շամպայնով, իսկ գիշերային անդորրը խախտվում է որսորդական հրացանների ու հրթիռների կրակոցներով, երկինքը լուսավորվում է հրավառությամբ:

https://www.youtube.com/watch?v=YTi05YNssho

Ավանդական դարձած եղևնուն զուգահեռ՝ վրացական ընտանիքներում զարդարվում է նաև իրենց ազգային «տոնածառը»՝ Չիչիլակին: Այն պատրաստում են ընկույզի բարակ 20-30 սմ երկարությամբ ճյուղից: Փայտը տաշում են շատ բարակ: Արդյունքում՝ ստացվում է սպիտակ, գանգուր, մորուքանման ձող, որը վրացիները ասոցացնում են կենդանիների հովանավորի՝ Սբ. Բազիլի (Վասիլիի) մորուքի հետ:

Վրացիները հավատում են, որ Չիչիլակը տուն է  բերում հաջողություն, բարեկեցություն և առողջություն: Փող բերելու հույսով՝ վերջերս դրա վրևա սկսել են կախել նաև դոլար:

Վրացական ամանորյա կարևոր ատրիբուտներից է տոնական սեղանը, որի հիմնական կերակրատեսակներն են սացիվին, տապակած խոչկորը, խորովածը, խաչապուրին, չուրչխելը /սուջուխը, քաղցրավենիքը, միրգը, գինին:

Ազգային մեկ այլ ավանդույթով՝ տոնական սեղանին պարտադիր դրվում է քաղցրավենիքներով զարդարված սկուտեղ՝ «կեցի»՝ աշխարհի 4 կողմերը խորհրդանշող մոմերով: Տանտիկինը մոմերով սկուտեղը ձեռքին շրջում է բոլոր սենյակներով և օծում, օրհնում տան 4 անկյունները:

Վրացական ամանորյա սեղանի  առաջին կենացը Մրավալժամիեր՝ երկարակեցության մաղթանքներով երգի ներքո պարտադիր բարձրացվում է հայրենիքի՝Վրաստանի խաղաղության, բարգավաճման համար:

Մեկ այլ ավանդույթով՝ Վրաստանում կարևորում են, այսպես կոչված, «առաջին ոտքի» գործոնը: Այստեղ ամանորյա ամենատարածված ավանդույթներից է ժամը 12-ին՝ զանգերի ղողանջից հետո առաջին հյուրի՝ Մեկվլեի այցելությունը, որին հաճախ հրավիրում է ընտանիքը: Դա կամ տան ավագն է,  կամ էլ հատուկ «ոտքը փորձած» հաջողակ հյուրը: Հաճախ, երբ Մեկվլեն չի արդարացնում ընտանիքի սպասելիքները, դժգոհ  բացականչում են՝ «տեսնես ի՞նչ ոտքով տուն մտավ»:

Մեկվլեին ընդունում է տանտիրուհին լիքը սկուտեղը ձեռքին և հարցնում. « Ի՞նչ ես բերում տուն»: Պատասխանը պետք է լինի. «Երջանկություն, ուրախություն, բարեկեցություն, բարգավաճում և, իհարկե, խաղաղություն բոլորին»:

Ամանորյա տոնակատարությունը Վրաստանում շարունակվում է մեկ շաբաթ, հաճախ՝ մինչև «Հին Նոր տարին»:

Հունվարի 2-ին Վրաստանում նշում են «երջանկության օրը»: Այդ օրը հնարավորինս պետք է մնալ տանը՝ հարազատների շրջապատում, խաղաղ, հանգիստ պայմաններում: Ըստ ավանդության՝ «Ինչպես կանցկացնես այդ օրը՝ այդպիսին էլ կլինի ողջ տարին»:

Սուրբ Ծննդյան տոնակատարությունը Վրաստանում շարունակվում է հունվարի 7-ին և կրում է զանգվածային բնույթ: Հոգևոր դասի առաջնորդությամբ Թբիլիսիում և մնացած բոլոր խոշոր քաղաքներում կազմակերպվում է բարեգործական երթ, որը հաճախ ուղեկցվում է եզներով լծված սայլերով, որտեղ դրվում էին բնակչության բերած նվիրատվությունները, որոնք հետո բաժանվում էին աղքատ ընտանիքներին: Այս ավանդույթը ամենազանգվածային և ամենաժողովրդավարական տոնն է:

.

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող

18:09 19.06.2025

Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արծվանիստ գյուղի 37-ամյա բնակիչը հունիսի 17-ին ինքնակամ ներկայացել է բաժին: Հունիսի 4-ից տղամարդը հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով, խափանման միջոցը`կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […] ...

SHANTNEWS

18:00 19.06.2025

SHANTNEWS

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները

17:54 19.06.2025

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները։ Օրակարգի առաջնային հարցերից է եղել երկու երկրների կառուցապատող և շինարարական կազմակերպութունների շահերը ներկայացնող միությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը՝ ոլորտային համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։ Ներկայացնելով ՀՀ կառավարության […] ...

Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ Բրնովիչ

17:46 19.06.2025

Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ Բրնովիչ

Պոդգորիցայի «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք դիմակայության մասին։ «Առաջին տպավորությունն այն է, որ մեր բախտը չբերեց։ Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» ու «Կայրաթի» հետ։ Կուզենայինք խաղալ «Վիրտուսի» ու Մինսկի «Դինամոյի» դեմ։ Այժմ կսկսենք սելեկցիոն աշխատանքն ու կպատրաստվենք «Նոայի» դեմ խաղերին։ Գիտենք, որ նախորդ տարի […] ...

Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևս

17:39 19.06.2025

Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևս

Հունիսի 5-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 13:40-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում դեղատան սեղանի վրայից հեռախոսը գողացել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի 63-ամյա բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին կինը ներկայացել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված […] ...

Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա Սվաջյան

17:30 19.06.2025

Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ներկա է եղել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության՝ թվայնացման նպատակով իրականացրած հետազոտությունների արդյունքների քննարկմանը: «Ստանալ կրթություն» ծրագրի շրջանակում կյանքի իրադարձությունների թվայնացման նպատակով իրականացվել է համապարփակ հետազոտություն՝ ներկայացնելով նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետազոտության արդյունքները։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կազմակերպվել […] ...

BACK_TO_TOP