Ինչո՞ւ են ինքնաբացարկ ներկայացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ու ի՞նչ իրավիճակ է մյուս քաղաքական ուժերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Ինչո՞ւ են ինքնաբացարկ ներկայացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ու ի՞նչ իրավիճակ է մյուս քաղաքական ուժերում

20:44 29.12.2018

Ինչո՞ւ են ինքնաբացարկ ներկայացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ու արդյո՞ք խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերում ևս պատգամավորական մանդատից հրաժարվողներ կան: SHANTNEWS.am-ը փորձել է ստանալ այս հարցերի պատասխանները:

Պատգամավորի մանդատից հրաժարված միայն մեկ անուն է հայտնի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ  հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու հրաժարվել է պատգամավորի մանդատից: Ովքե՞ր են ինքնաբացարկ ներկայացնող թեկնածուները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առայժմ փակագծերը չեն բացում. հնարավոր է փոփոխություններ լինեն: Միայն ասում են՝ ցանկում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կա:

«Երբ վարչապետը վերջնականապես նոր կառավարության կազմի հետ կապված կկողմնորոշվի և հստակ լինի, այդ ժամանակ անուններով հայտնի կլինեն ինքնաբացարկ ներկայացրած մեր գործընկերները»,- ասել է ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը:

Ինչո՞ւ «Իմ քայլը» խմբակցության թեկնածուները հրաժարվեցին պատգամավորի մանդատից

Ի՞նչն է եղել թեկնածուների ինքնաբացարկի պատճառը, Վահագն Հովակիմյանը պարզաբանում է՝ թեկնածուները լինելու են գործադիրի կազմում:
Հայտնի է՝ գործող կառավարության անդամներից շատերը մասնակցել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին և, ըստ երևույթին, նրանց մի մասը ցանկություն է հայտնել շարունակել իր գործունեությունը ոչ թե խորհրդարանում, այլ կառավարությունում:

Հնարավոր է՝ «Իմ քայլում» նոր ինքնաբացարկներ լինեն: Հովակիմյանը չի բացառում: Պատգամավորական մանդատից հրաժարվել, որոշման փոփոխության դեպքում էլ կրկին վերականգնել այն հնարավոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նշած ժամկետներում՝ մինչ հունվարի 4-ը:

«Բարգավաճ Հայաստան»-ում  ու «Լուսավոր Հայաստան»-ում դեռ մանդատներից հրաժարվողներ չկան

Խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերից ինքնաբացարկի դիմումներ չեն ստացել Կենտորնական ընտրական հանձաժողովում: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան»-ում պատգամավորական մանդատից հրաժարվող թեկնածուներ այս պահին չկան: Արդյո՞ք «Լուսավոր Հայաստան»-ից կլինեն ինքնաբացարկներ, կուսակցությունում չեն շտապում մեկնաբանել:

Ընդդիմության առաջադրած մեկ ԱԺ փոխնախագահի անուն է առայժմ հայտնի

«Բարգավաճ Հայաստան»-ը խորհրդարանում կլինի գրեթե նույն կազմով: Թեկնածուներից միայն 5-ի անունն է նոր հնչելու կազմավորվող խորհրդարանում: Նաիրա Զոհրաբյանը համոզված է՝ խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է լինելու: Իսկ թե ում կառաջադրեն Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում, դեռ չեն հայտարարում:

«Լուսավոր Հայաստան»-ն արդեն ունի Ազգային ժողովի փոխնախագահի իր թեկնածուին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանն է:

«Լուսավոր Հայաստան»-ում դեռ չեն որոշել՝ ով է լինելու խմբակցության ղեկավարը:

«Իմ քայլի» թեկնածուներն արդեն հայտնի են

Ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմող խմբակցությունում արդեն որոշել են ԱԺ նախագահին ու փոխնախագահներին: «Իմ քայլը» դաշինքը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է  փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Լենա Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի թեկնածությունները: Խմբակցության ղեկավարի թեկնածուն Լիլիթ Մակունցն է:

Թե երբ կլինի խորհրդարանի առաջին նիստը՝ դեռ հայտնի չէ, որոշումն ընդունելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

Խորհրդարան անցած քաղաքական ուժերը՝ ըստ մանդատների քանակի

 

Հեղինակ՝ Արտակ Խուլյան

Ինֆոգրաֆիկան՝ Վրեժ Նալբանդյանի

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP