Ապօրինի որս՝ մանկահասակ երեխաների «ներգրավմամբ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

Ապօրինի որս՝ մանկահասակ երեխաների «ներգրավմամբ»

09:18 30.12.2018

EcoNews.am-ը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:

Տաշիր քաղաքի 31-ամյա բնակիչ Պողոս Աթոյանն օրերս որսագողության մասին փաստող լուսանկարներ է բեռնել սոցիալական բաց հարթակ: Ինչպես աղբյուրի հետ զրույցում հայտնեց «Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ տնօրեն, կ.գ.թ. Կարեն Աղաբաբյանը՝ լուսանկարներում քարակզաքիս (Mustelidae) է, որը կզաքիսայինների ընտանիքից գիշատիչ կաթնասուն է։ Վերջինիս նկատմամբ որսի իրականացման համար թույլտվություն սահմանված չէ:

Որսի համար նախատեսվող 2018-2019 թթ. օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով՝ որսաշրջանի ընթացքում չի թույլատրվել իրականացնել կաթնասունի որս:

Քարակզաքիսը կզաքիսների միակ տեսակն է, որը չի վախենում ապրել մարդկային բնակավայրերի մոտ։ Սնվում է կրծողներով, սողուններով, երկկենցաղներով, միջատներով, թռչուններով և նրանց ձվերով ու ձագերով, նաև բուսական կերով։ Մորթին արժեքավոր է։ Ուշագրավ է, որ իրականացված ապօրինի որսը համարվել է «դիտարժան», ինչի հետևանքով արյունոտ կենդանին ձեռքում լուսանկարվել են նաև մանկահասակ երեխաներ:

Նշենք, որ լուսանկարները համացանց են բեռնվել բոլորովին վերջերս՝ դեկտեմբերին: Այս տարվա սեպտեմբերին նույն անձի կողմից բեռնվել է նաև նապաստակի որսի լուսանկար, որի որսի թույլտվություն ևս սահմանված չէ:

Բեռնված լուսանկարները վկայում են, որ բազմիցս խախտվել են ՀՀ օրենսդրությամբ և այլ նորմերով սահմանված պահանջները:

Պողոս Աթոյանը 2016թ.-ին բեռնել է սպանված նապաստակի լուսանկարներ, իսկ 2015թ.-ին՝  սպանված վարազի: Վերջին տարիներին մի շարք պատճառներով վայրի բնության մեջ կտրուկ կրճատվել է վարազների թվաքանակը, ինչի հետևանքով վարազի որսի թույլտվություն չի սահմանվում:

Այս երևույթները քննարկման կարիք ունեն ոչ միայն ապօրինի գործողությունների տեսանկյունից, այլև բարոյական և դաստիարակչական: Բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող

18:09 19.06.2025

Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արծվանիստ գյուղի 37-ամյա բնակիչը հունիսի 17-ին ինքնակամ ներկայացել է բաժին: Հունիսի 4-ից տղամարդը հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով, խափանման միջոցը`կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […] ...

SHANTNEWS

18:00 19.06.2025

SHANTNEWS

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները

17:54 19.06.2025

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները։ Օրակարգի առաջնային հարցերից է եղել երկու երկրների կառուցապատող և շինարարական կազմակերպութունների շահերը ներկայացնող միությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը՝ ոլորտային համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։ Ներկայացնելով ՀՀ կառավարության […] ...

Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ Բրնովիչ

17:46 19.06.2025

Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ Բրնովիչ

Պոդգորիցայի «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք դիմակայության մասին։ «Առաջին տպավորությունն այն է, որ մեր բախտը չբերեց։ Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» ու «Կայրաթի» հետ։ Կուզենայինք խաղալ «Վիրտուսի» ու Մինսկի «Դինամոյի» դեմ։ Այժմ կսկսենք սելեկցիոն աշխատանքն ու կպատրաստվենք «Նոայի» դեմ խաղերին։ Գիտենք, որ նախորդ տարի […] ...

Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևս

17:39 19.06.2025

Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևս

Հունիսի 5-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 13:40-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում դեղատան սեղանի վրայից հեռախոսը գողացել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի 63-ամյա բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին կինը ներկայացել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված […] ...

Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա Սվաջյան

17:30 19.06.2025

Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ներկա է եղել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության՝ թվայնացման նպատակով իրականացրած հետազոտությունների արդյունքների քննարկմանը: «Ստանալ կրթություն» ծրագրի շրջանակում կյանքի իրադարձությունների թվայնացման նպատակով իրականացվել է համապարփակ հետազոտություն՝ ներկայացնելով նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետազոտության արդյունքները։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կազմակերպվել […] ...

BACK_TO_TOP