00:46 08.01.2019
Գինին քրիստոնեության մեջ ընկալվում է որպես ճանապարհ դեպի լուսավորն ու անաղարտը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:
«Գինու հոգևոր ընկալման առաջին մակարդակը շամանիզմն էր, երբ չկար երկրագործություն, երբ կարիք կար դիմելու այլ ուժերի, որպեսզի քո կենցաղային խնդիրները լուծվեին: Եվ շամանները, որպես միջավայր, որտեղ որ պետք է ավելացնեին թմրեցնող խոտեր և այլն, որ կարողանաս տեսնել այս աշխարհները՝ գտան գինին: Սա իդեալական միջավայր էր, չէր փչանում և այլն: Այսինքն՝ գինին՝ որպես այլ աշխարհներ տեսնելու միջոց: Հետո իրենք տեսան խաղողը, որ արմատները 20-30 մետր իջնում են ներքև, իսկ վազը 50-60 մետր վերև է բարձրանում, և տեսան գինու մեջ կամուրջը՝ 3 աշխարհների. անդր, այս և երկինք,ու գինին ստացավ իր երկրորդ նշանակությունը՝ որպես միացնող էլեմենտ՝ 3 կյանքերի: Եվ այստեղ էր, որ կյանքն ավելի արժևորվեց, համընկավ երկրագործության հետ, արժևորվեց նաև հանգուցյալը, և հանգուցյալին թաղեցին: Այսինքն՝ արժևորվեց անդրաշխարհը: Անդրաշխարհի հաջորդ էտապը երկնքի արժևորումն էր, Աստվածներ և այլն: Եվ կատարվեց հետաքրքիր մի բան: Գինու պատրաստման գործընթացին շատերն են ծանոթ: Մաճառը եռում է, կեղտոտվում է, պղտոր է ամբողջը, բայց մի ամիս հետո արցունքի պես պարզ է (նման մի բան է-խմբ.): Այսինքն՝ ինչ էլ լինի քեզ հետ՝ ինչպես էլ ապրես այս կյանքում, ինչ էլ պատահի, կգա մի պահ, երբ դու արցունքի պես պարզ կլինես կամ գոնե պատրաստ կլինես այդ պարզությանը: Սա էր, որ գինին առ լույս ճանապարհ սկսեց պատրաստվել, մտնել բոլոր կրոնական ուսմունքների մեջ՝ առանց բացառության: Այսինքն՝ գինին, լույսը, այս երկու գաղափարները միավորվեցին, գինին դեպի լույսի ճանապարհ, և սա մտավ քրիստոնեության մեջ, սա մտավ չինական բոլոր ուսմունքների մեջ: Հետո Իսլամի սուֆիզմի մեջ արմատավորվեց: Հիմքում սա էր, Քրիստոսի արյունը գինի է, այսինքն Քրիստոսի արյունը լույս է, այսինքն Քրիստոսը լույս է, այսինքն՝ միակ և անքակտելի ճշմարտությունը և միակ ճանապարհը: Այս գաղափարը եկավ, մտավ քրիստոնեության մեջ՝ որպես լույս»,- ասել է նա:
17:30 28.06.2025
Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համարՀաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
17:17 28.06.2025
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմումՌումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...
17:10 28.06.2025
Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...
17:00 28.06.2025
Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույսՀամայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...
16:45 28.06.2025
4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...
16:30 28.06.2025
Լեհաստանի նախագահը ժամանել է ԿիևԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Fakty ICTV» հեռուստաալիքը։ Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավարը հունիսի 3-ին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Դուդան մտադիր է հրաժեշտի այց կատարել Կիև։ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև։ Նա ասել է, որ պլանավորել է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ», – ասվում է հեռուստաալիքի Telegram […] ...