07:27 09.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին տիրող իրավիճակն անվանել է մարդասիրական ճգնաժամ։ Այս մասին նա ասել է ազգին հղված հեռուստաուղերձում։
«Մեր հարավային սահմաններին իրավիճակը վերածվել է մարդասիրական ճգնաժամի, անվտանգության ապահովման ոլորտի ճգնաժամի»,- ասել է Թրամփը։
Թրամփի կարծիքով՝ այդ ամենի պատճառն անօրինական ներգաղթյալների հոսքերն են։ Նրանց անհնար է վտարել երկրից։
Նա ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը բարդել է ԱՄՆ Կոնգրեսի վրա, որի հետ չի կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար միջոցների տրամադրման հարցով, ինչը հանգեցրել է կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման և երկու կողմերից հնչող շանտաժի։
«Սահմանային պատը շատ արագ կկոմպենսացնի իր ծախսը։ ԱՄՆ-ում հայտնվող անօրինական թմրամիջոցների արժեքը գերազանցում է տարեկան 500 մլրդ դոլարը՝ շատ ավելին, քան 5․7 մլրդ դոլարը, որը մենք խնդրել ենք Կոնգրեսից։ Պատի արժեքը կփոխհատուցվի նաև անմիջապես նոր առևտրային համաձայնագրի հաշվին, որը մենք կնքել ենք Մեքսիկայի հետ»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ դեմոկրատների դիրքորոշումը պայմանավորված է անձամբ իրեն հակազդելու ցանկությամբ։
19:50 03.05.2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։ ...
19:42 03.05.2025
Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարըՍիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերը կալանավորել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջիին։ Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը իր Telegram ալիքով։ Դրա տեղեկություններով՝ Նաջին բերման է ենթարկվել Դամասկոսում։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հեռուստաալիքը նաև պարզաբանել է, որ Նաջիի տանը տեսահսկում է տեղադրվել։ Մայիսի 1-ին Asharq Al-Awsat թերթը, հղում […] ...
19:30 03.05.2025
Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներԱրևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ։ Նա Արարատի մարզի Նորաբաց և հարակից գյուղերի մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների համար նաև անցկացնում է օճառագործության դասընթացներ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
19:20 03.05.2025
Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլԹեհրանը պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը, որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից պետություն, հավատարիմ է իր պարտավորություններին, բայց, միևնույն ժամանակ, պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը, ինչը, բնականաբար, պահանջում է հարստացման գործընթաց։ Իրանն իրավունք […] ...
19:10 03.05.2025
Նոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներՆոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել տեսանյութ: ...