Հայաստանը բարելավել է իր դիրքերը «Ժողովրդավարության ինդեքսում» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+16.09 oC

Հայաստանը բարելավել է իր դիրքերը «Ժողովրդավարության ինդեքսում»

17:11 09.01.2019

Բրիտանական Economist պարբերականի մասնագետների թիմի ուսումնասիրած 167 պետությունների թվում Հայաստանը ժողովրդավարության մակարդակով 103-րդ տեղում է ու պահպանել է «կիսաժողովրդավարների» («հիբրիդ կարգեր») ցուցակում իր տեղը, թեև զգալի բարելավել է ցուցանիշը։ Այս մասին հայտնի է դառնում պարբերականի զեկույցից։

0-10 բալանոց սանդղակում Հայաստանը 2018 թվականի արդյունքներով ունի 4,79 ցուցանիշ (2017-ին՝ 4,11) և նախորդ տարվա 111-րդ հորիզոնականից հասել է 103-րդ հորիզոնականին, թեև պահպանել է «հիբրիդների» հետնապահի կարգավիճակը։ Ավելի ցածր հորիզոնականներում ավտորիտար պետություններն են։

Առաջին տեղերում այս սանդղակում «Ժողովրդավար» կոչում ստացած սկանդինավյան պետություններն են, Ավստրալիան ու Նոր Զելանդիան, ինչպես նաև արևմտյան մի քանի ժողովրդավարություններ։

Նրանց հետևում են «խոցելի ժողովրդավարությունները», որոնք ամենաշատն են ցուցակում, ապա «հիբրիդի» կարգավիճակով պետություններն են, և վերջում «ավտորիտարի» կոչում ստացած հետնապահներն են, հիմնականում՝ աֆրիկյան պետությունները, ամենավերջում՝ Սիրիան ու Հյուսիսային Կորեան։

Իսկ Հայաստանը մեկ տարվա ընթացքում գրանցել է ամենամեծ առաջընթացներից մեկը։ Սա, ըստ պարբերականի մասնագետների, պայմանավորված է Հայաստանում իրականացված իշխանափոխությամբ, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրականացրած հակակոռուպցիոն գործողություններով, որոնք ամրապնդել են կառավարության վստահելիությունն ու թափանցիկությունը։

2006 թվականից հրապարակվող այս զեկույցում Հայաստանը գրեթե մշտապես եղել է «հիբրիդային» պետությունների կարգավիճակում։ 2006 թվականից սկսած Հայաստանի վարկանիշը կայուն նվազել է ու սկսել է բարձրանալ միայն 2017 թվականին, երբ պարբերականի մասնագետները եկել են այն եզրակացության, որ Սահմանադրության փոփոխությունը բերել է ժողովրդավարության մակարդակի աճի։

Հայաստանի հարևան ու դաշնակից-գործընկեր պետություններն ունեն գրեթե նույն կարգավիճակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

23:59 23.05.2025

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

23:51 23.05.2025

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

23:43 23.05.2025

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

23:34 23.05.2025

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

23:26 23.05.2025

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

23:18 23.05.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

Մայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...

BACK_TO_TOP