2018թ․ Թուրքիայից կատարված արտահանումը ռեկորդային ծավալի է հասել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+14.09 oC

2018թ․ Թուրքիայից կատարված արտահանումը ռեկորդային ծավալի է հասել

09:45 11.01.2019

2017 թվականին Թուրքիայից կատարվել է 168․1 մլրդ դոլար ծավալով արտահանում։ Դրա շուրջ 43 տոկոսը բաժին է ընկել ստամբուլյան ընկերություններին։ Իսկ 17 նահանգներից կատարված արտահանման ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի առևտրի նախարարության և «Թուրքիայի արտահանողների խորհրդի» տվյալների համաձայն՝ 2018թ․ Թուրքիայից կատարված արտահանման ծավալն աճել է 7․1 տոկոսով։ 2018թ․ արտահանման ծավալները Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ռեկորդային մակարդակի են հասել։ Մինչդեռ ներմուծման ծավալները նվազել են 4․6 տոկոսով՝ կազմելով 223․1 մլրդ դոլար։

Արտահանման ոլորտում առաջատար նահանգից՝ Ստամբուլից, ամենից շատ արտահանվել է հագուստ, պողպատ, ավտոպահեստամասեր, Տրապիզոնից արտահանվել է հիմանկանում ընկույզ, Գազիանթեպից՝ գորգեր, Անկարայից՝ պաշտպանության և ավիացիայի ոլորտի արտադրանք, Անթալիայից՝ դեկորատիվ բույսեր, Մերսինից՝ միրգ ու բանջարեղեն, Իզմիրից՝ ծխախոտ, ձիթապտուղ և ձիթապտղի յուղ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է «Արդյունաբերողների և անհատ ձեռներեցներ» ասոցացիայի նիստին և խոսել 2018թ. արձանագրված տնտեսական ցուցանիշների մասին: Ըստ նրա՝ ներկա պահին Թուրքիայի տնտեսությունն իր առևտրաշրջանառության ծավալներով 13-րդ տեղում է աշխարհում: Նա նշել է, որ 2017-ի համեմատ 2018-ին ավելացել է այն երկրների թիվը, որտեղ Թուրքիան արտահանել է մի շարք ապրանքատեսակներ: Եթե 2017-ին այդ երկրների թիվը 33 էր, ապա 2018-ին դրանց թիվը հասել է 40-ի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP