31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու, անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու, անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու համար

10:59 11.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 38-ամյա կնոջը ծեծելու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 31-ամյա տղամարդուն:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, 2017թ. ամռանը ծանոթացել, անձնական փոխհարաբերություններ է հաստատել, իսկ հետագայում նաև մտերմացել է Երևան քաղաքի 38-ամյա բնակչուհու հետ: Որոշ ժամանակ անց  նրանց միջև ձևավորվել են անբարյացակամ հարաբերություններ, քանի որ 31-ամյա տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, հաճախակի սկսել է անհանգստացնել կնոջը և վերջինիս երեխաներին:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2018թ. ապրիլի 3-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը կնոջը պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայում վիճաբանել և հարվածներ է հասցրել նրա գլխին՝ վերջինիս կողմից ոստիկանությունում բողոք ներկայացնելու պատճառով:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 31-ամյա տղամարդը, ով ամիսներ շարունակ այցելել էր կնոջ բնակարան, նրա անչափահաս դստեր հետ շփվելու ընթացքում պարբերաբար ծաղրել է վերջինիս, ստորացրել աղջկա արժանապատվությունը: Իսկ երբ 17-ամյա աղջիկը միջամտել է մոր և տղամարդու վիճաբանություններին, տղամարդը սպառնացել էր աղջկան, թե ուսման վայրում մոր մասին կհրապարակի արատավորող տեղեկություններ: Այդ պատճառով անչափահաս աղջիկը 2018թ. ապրիլի 8-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, իրենց բնակարանում տարբեր տեսակի դեղահաբեր էր խմել՝ փորձելով ինքնասպան լինել:

Բացի այդ, տղամարդը 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հեռախոսային խոսակցության ընթացքում վիճաբանել և հայհոյել է կնոջն ու վերջինիս դստերը: Պարզաբանումներ ստանալու կապակցությամբ նրանք հանդիպել են, որի ժամանակ տղամարդը գլխով հարվածներ է հասցրել կնոջ դեմքին, իսկ ձեռքին եղած հենակով՝ նաև մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ձախ հոնքի շրջանի սալջարդ վերքի ձևով մարմնական վնասվածք:

2018թ. հունիսի 26-ին՝ հերթական հանդիպման ժամանակ, տղամարդն անհիմն վիճաբանել է կնոջ հետ, քաշքշել նրա հագուստը, ոտքով հարվածել որովայնին, ոտքերին և կրծքավանդակին՝ կնոջը պատճառելով ֆիզիկական ցավ և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Այնուհետև՝ անբարյացակամ հարաբերությունները հարթելու նպատակով 31-ամյա տղամարդը և 38-ամյա կինը 2018թ. հուլիսի 22-ին կրկին հանդիպել են: Սակայն տղամարդը հերթական անգամ կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել. ավտոմեքենայի սրահում բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ դեմքի և մարմնի տարբեր մասերին, քաշել մազերը, այնուհետև դուրս եկել մեքենայից, կնոջը ևս քաշելով դուրս բերել և գետնին գցելով՝ քարշ տվել՝ պատճառելով պարանոցի, աջ նախաբազկի, ձախ արմնկահոդի, ձախ նախաբազկի, աջ ազդրի շրջանների քերծվածնքների ձևով մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, տղամարդը, ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ, 2018թ. ապրիլի 6-ին և ապրիլի 11-ին քարերով վնասել է 38-ամյա կնոջը պատկանող «BMW 745i» և «Peugeot 407» մակնիշի ավտոմեքենաները՝ պատճառելով համապատասխանաբար 765 000 և 285 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 118-րդ հոդվածով (3 դրվագ), 117-րդ հոդվածով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հայտարարվել է քրեական գործի ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP