Որսորդական միության անդամը հաշվեհարդար է տեսել շան և կենդանու ձագերի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

Որսորդական միության անդամը հաշվեհարդար է տեսել շան և կենդանու ձագերի հետ

12:00 11.01.2019

SHANTNEWS.am-ը օրեր առաջ հայտնել էր, որ Կոտայքի մարզի Պտղնի համայնք տանող ճանապարհին 16:00-ի սահմաններում անհայտ աձը հասարակական վայրում հրազենի կիրառմամբ կրակ է բացել այդ պահին փողոցում գտնվող շների ուղղությամբ:

Econews.am-ի լրագրողը և «Դինգո թիմ» ՀԿ անդամները, ժամանելով դեպքի վայր, հայտնաբերել են երկու թափառող շան դիակ: Դեպքը տեղի է ունեցել ճանապարհի վրա գտնվող երթուղային տրանսպորտի համար նախատեսված կանգառի դիմաց: Ահազանգ հնչեցրած ականատեսը, ով այդ պահին քայլում էր դեպի կանգառ, տրամադրել է նաև մեքենայի (Կապույտ Pajero io, 31 OS 665) լուսանկար: Վերջինս նշել է, որ մեքենան կանգ է առել, վարորդը պատուհանից դուրս է հանել հրազենը և կրակել կենդանիների ուղղությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև օգտագործված պարկուճ:

Տեղի ունեցածի մասին ներկաներն ահազանգել են ոստիկանություն, ինչից հետո ժամանած ոստիկանները կազմել են արձանագրություն:

«Հանցագործները սովորություն ունեն վերադառնալու հանցանքի վայր». պնդում են հայտնի քրեագետներ, ինչը և տեղի ունեցավ տվյալ դեպքում: Արձանագրություն կազմելու պահին, սպանված կենդանիների դիակների կողքով դանդաղորեն անցավ «Pajero io» մակնիշի կապույտ գույնի «կասկածելի» մեքենա: Ներկաները, ինչպես նաև Econews.am-ի լրագրողը, այլ մեքենայով հետևել են մեքենային, որից հետո մեքենան կանգ է առել:

Կենդանասերները մոտեցել են մեքենային՝ խնդրելով պարզաբանել, թե արդյո՞ք նրանք կապ ունեն տեղի ունեցած միջադեպի հետ: Մեքենայի մեջ գտնվող 3 քաղաքացիները ցուցաբերել են ագրեսիվ վարք, սկզբում հերքել են տեղեկությունը, այնուհետև՝ խոստովանել՝ ասելով. «Լավ ենք արել, կրակել ենք: Ուզում եք մի հատ էլ պիստալետ հանեմ, նկարեք»: Այնուհետև միջամտել է տեղում ծառայություն իրականացնող ոստիկանը՝ փորձելով հանդարտեցնել իրավիճակը:

Կենդանասերները, կասկածելով քաղաքացիներին ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ, ահազանգել են նաև ՃՈ և հեռացել են տարածքից: Րոպեներ անց ոստիկանները հայտնել են, որ «Pajero io» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորներն ընդունել են իրենց մեղավորությունը և տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք: Կենդանասերները նույնպես ուղևորվել են ոստիկանական բաժանմունք՝ հաղորդում ներկայացնելու նպատակով:

Մինչ այդ, վերջիններս որոշել են ճանապարհից հեռացնել սպանված շների դիակները՝ դրանք տեղափոխելով մի քանի մետր հեռավորության վրա գտնվող աղբավայր:

Ժամանելով աղբավայր՝ վերջիններս ականատես են եղել էլ ավելի ցավալի տեսարանի. հայտնաբերվել է շան 4 ձագ, որոնց վրա նույնպես կրակել են: Ձագերից երկուսը դեռ ողջ էին և կենդանասերների ջանքերով տեղափոխվել են կենդանաբուժական կլինիկա: Ձագերից մեկը ստացված վնասվածքի հետևանքով կուրացել է: Տեղում հայտնաբերվել է որսորդական հրազենի դատարկ պարկուճ, ինչպես նաև ևս մեկ հասուն շան դիակ:

Նշենք, որ այդ ընթացքում «Pajero io» մակնիշի ավտոմեքենայի «ոչ սթափ» վիճակում գտնվող ուղևորները տարբեր մեքենաներով «ուղեկցում» էին կենդանասերներին, այդ թվում՝ իր մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնող լրագրողին: Ընդ որում, գործողությունների ամբողջ ընթացքում դրսևորվել է ագրեսիվ վարք, հնչել են հայհոյանքներ և սպառնալիքներ:

Ոստիկանական բաժանմունքում պարզ է դարձել, որ կենդանիների վրա կրակած քաղաքացին հանդիսանում է որսորդական միության անդամ՝ «որսորդ»: Վերջինս կենդանիների նկատմամբ հաշվեհարդար է տեսել որսորդական հրազենով՝ պատճառաբանելով, որ «շները հաչել են կնոջ վրա և նա վախեցել է»: Ըստ մեր տեղեկությունների՝ քաղաքացին հայտնել է նաև, որ ավտոմեքենայի մյուս ուղևորները ներկա չեն եղել կրակելու գործընթացին, այլ մեքենայի մեջ է եղել միայն վերջինիս անչափահաս երեխան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ կատարողի անձը ճշտվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, կրակողը բերվել է բաժին, ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ հաղորդման մյուս մասով կատարվում է քննություն: Վերջինս վարչական պատասխանատվության է ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով:

Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով

Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Քաղաքացիների ոչ սթափ վիճակում գտնվելու մասին տեղեկատվություն ոստիկանության մամուլի բաժինը հրաժարվել է տրամադրել՝ պնդելով, որ ներկայացված հաղորդման շրջանակներում իրականացվում է քննություն և այլ տվյալներ ենթակա չեն հրապարակման:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

23:59 20.06.2025

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

23:48 20.06.2025

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

23:41 20.06.2025

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

23:36 20.06.2025

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

23:24 20.06.2025

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

Իրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

23:16 20.06.2025

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...

BACK_TO_TOP