12:58 12.01.2019
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է նույն քաղաքում բնակվող Ավետիսյանների ընտանիքի տուն, ինքնաձիգով դաժանաբար սպանել ընտանիքի 6 անդամներին։ Ավետիսյանների մանկահասակ երեխան էլ նույն Պերմյակովի կրակոցներից վիրավորվելուց հետո մահացել է մեկ շաբաթ անց հիվանդանոցում։
Սա շոկային իրադարձություն էր Հայաստանի համար, և լայն արձագանք ստացավ հանրության կողմից, ինչը պայմանավորված էր ոչ միայն սպանությունների դաժանությամբ, այլև դրանք իրականացնողի անձով:
Այս դեպքից հետո բողոքի ակցիաներ սկսվեցին Գյումրիում, որոնց նպատակն էր մարդասպանին հանձնել Հայաստանի արդարադատությանը, դատապարտել ու բանտ նստեցնել Հայաստանում, որպեսզի կասկած չմնա, որ նա իր պատիժը կկրի մինչև վերջ։
Ի վերջո, սակայն, Պերմյակովը տեղափոխվեց Ռուսաստան և այնտեղ է կրում իր 10 տարվա ազատազրկումը։ Այս ողբերգական դեպքը նաև հարցեր բարձրացրեց, որոնք ժամանակ առ ժամանակ նորից ակտիվանում են․ մասնավորապես հասարակական մի խումբ պարբերաբար պահանջում է ռազմաբազան դուրս բերել Հայաստանից, և այս դեպքը ևս մեկ անգամ հիշեցրեց այդ պահանջը։
Եղան նաև ավելի մեղմ պահանջներ, որոնք վերաբերում էին ռազմաբազայի և հանրության հարաբերություններում անվտանգության ապահովմանը։ Մասնավորապես ավելի վաղ երկու երեխա էլ մահացել էր ռազմաբազայի զորավարժարաններից մեկում չպայթած զինամթերքի հետ խաղալու հետևանքով առաջացած պայթյունից։ Ռուսական կողմը հիմա էլ շարունակում է պնդել, որ իրենք ամեն զորավարժությունից հետո տարածքը մաքրում են չպայթած զինամթերից, այնուամենայնիվ տարածքը ներկայում ցանկապատված չէ, և միջադեպերի հավանականությունը պահպանվում է։
Մեկ այլ խնդիր էր զինծառայողների ընտրությունը։ Պերմյակովը ժամկետային զինծառայող էր, իր նախնական պատրաստությունն անցել էր Ռուսաստանի զորամասերից մեկում, ապա տեղափոխվել էր Գյումրի։ Ռուսական մամուլում սպանության հաջորդած շրջանում տեղեկություններ տարածվեցին, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է բազայում ծառայության նշանակել միայն պայմանագրայիններին։ Մոտիվն այն է, որ պայմանագրայիններն ավելի հասուն են, և նրանց մասնակցությամբ հանցագործություններն ավելի քիչ հավանական են։ Չնայած դրան՝ Ռուսաստանի ՊՆ հաղորդագրությունների համաձայն՝ բազան մասամբ շարունակում է համալրվել ժամկետային զինծառայողներով։
Ռազմաբազայի զինծառայողների կատարմամբ հանցագործությունների վիճակագրություն, ըստ հայաստանցի ակտիվիստներից մեկի, չկա։ Միայն հայտնի է, որ բազայի ու դրա զինծառայողների հետ կապված միջադեպերի հետևանքով մինչև հիմա մահացել է Հայաստանի 12 քաղաքացի։
Եվ վերջին նման դեպքը եղել է բոլորովին վերջերս՝ դեկտեմբերին։ Ռուսական բազայի մեկ այլ զինծառայող ծեծելով սպանել է Գյումրիի փողոցներում աշխատող հավաքարարներից մեկին։ Նրա գործը դեռ քննվում է, սակայն այս զինծառայողը նույնպես պահվում է բազայում և չի հանձնվել հայկական արդարադատությանը։
11:50 29.06.2025
Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիք11:30 29.06.2025
Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...
11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:00 29.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել ՍերբիանԲելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...
10:20 29.06.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...