09:16 13.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչակազմի անդամներից թաքցնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մանրամասները։ Այս մասին հայտնում է The Washington Post –ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի հաղորդմամբ՝ խոսքը 2017 թվականին Համբուրգում կայացած հանդիպման մասին է, որին ներկա է գտնվել նաև այդ ժամանակ պետքատուղարի պաշտոնը զբաղեցնող Ռեքս Թիլերսոնը։
Նշվում է, որ բանակցություններից հետո Թրամփը վերցրել է իր թարգմանչի գրառումներն ու պահանջել նրանից լուրեր չտարածել։
Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը լեզվաբանից տեղեկություն է խնդրել առաջնորդների հանդիպման մասին, սակայն մերժում ստացել։
Ի տարբերություն Համբուրգում կայացած Թրամփ-Պուտին առաջին հանդիպման՝ ԱՄՆ նախագահը թույլ չի տվել վարչակազմի ներկայացուցիչներին ներկա գտնվել այլ բանակցությունների։
Թրամփի որոշ կողմնակիցներ հայտարարել են, որ նախագահն անցանկալի է համարում ենթակաների ներկայությունը, քանի որ դա վատացնում է Պուտինի հետ փոխըմբռնման հասնելու իր կարողությունը։ Նրանք կարծում են, որ դա կարող է պայմանավորված լինել նաև Թրամփի նախագահության սկզբին տեղի ունեցած տեղեկատվական արտահոսքերի հետ։
Բանակցությունների մանրամասներին ծանոթ չեն նույնիսկ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները։
Վերջին 2 տարիներին 5 վայրերում կայացած հանդիպումների մասին տեղեկությունները բացակայում են նույնիսկ գաղտնի փաստաթղթերում։
Թրամփը հերքել է Պուտինի հետ զրույցներից մանրամասներ թաքցնելու մասին լուրերը։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...