21:30 14.01.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ խոսել է մի շարք հարցերի մասին:
Անդրադառնալով համացանցում բուռն քննարկումների առիթ դարձած Երևանի գլխավոր տոնածառին՝ նա ասել է.
«Տոնածառին տրամադրվել է 85 միլիոն դրամ, իսկ վերելակներին 2019թ․-ի բյուջեով 30 միլիոն դրամ է տրամադրվել»:
Դավիթ Խաժակյանը նաև հավելել է, որ գալիք տարի իրականացվելու են աղբի տեսակավորման համար քայլեր:
Անդրադառնալով շտապօգնության գործունեությանը՝ ավագանու անդամը նշել է.
«Շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը ցածր է, խմբաքանակը չի բավարարում մեր քաղաքի սպասարկման համար: Երբ նայում ենք, թե բնակչության ինչպիսի ծավալի համար, որքան շտապօգնության ծառայողներ են հարկավոր, զգում ենք, որ մենք թվային քանակով զիջում ենք»:
Այն հարցին, թե ինչու Դավիթ Խաժակյանը չի առաջադրվել ԱԺ պատգամավորի թեկնածու, ավագանու անդամը պատասխանել է, որ առաջադրման համար կար տարիքային ցենզ (25 տարեկան), իսկ իր տարիքը դեռևս չի համապատասխանում այդ ցենզին:
13:10 22.05.2025
Զելենսկու գրասենյակը պայմաններ է առաջադրել հակամարտության կարգավորման համարՌուսաստանի հետ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունների շարունակությունը հնարավոր է միայն գերիների փոխանակումից հետո, իր Telegram ալիքում հայտարարել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մեր դիրքորոշումը հստակ է. առաջին քայլը պետք է լինի գերիների փոխանակման մասին պայմանավորվածություն՝ 1000-ը 1000-ի դիմաց ձևաչափով: Երկրորդ քայլը պետք է լինի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպման վայրը որոշելը», – […] ...
12:52 22.05.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում մայիսի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, 27-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 23-ին ուշ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ, […] ...
12:40 22.05.2025
Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշՄայիսի 20-ին Երևանի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ մեկ գրամ շագանակագույն կոշտ զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հաշիշ տեսակի թմրանյութ է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: ...
12:31 22.05.2025
Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի գնահատման նպատակովՀայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՈԱԱԿ-ին՝ նախաձեռնության համար և ընդգծել, որ աշխատաժողովը տեղի է ունենում […] ...
12:13 22.05.2025
Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնելՀայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ […] ...