2019թ. Արցախի ԱԳՆ-ն շարունակելու է հետևողականորեն աշխատել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ. Մասիս Մայիլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+23.09 oC

2019թ. Արցախի ԱԳՆ-ն շարունակելու է հետևողականորեն աշխատել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ. Մասիս Մայիլյան

18:46 14.01.2019

Հունվարի 14-ին կայացել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, հայտնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է 2018 թ. արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացված աշխատանքները՝ նշելով, որ ԱԳՆ-ն շարունակել է իր գործունեությունը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի 2017-2020 թթ. ծրագրում նշված երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններով։

Ներկայացնելով Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության զարգացման ու ամրապնդման ուղղությամբ արձանագրված արդյունքները՝ Մասիս Մայիլյանը, մասնավորապես, նշել է, որ 2018 թ. մայիսի 22-ին Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության։ Ընդլայնվել է նաև ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրությունը՝ ընդգրկելով Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: Ընդհանուր առմամբ, 2018 թ. ընթացքում բարեկամական հարաբերություններ են հաստատվել Արցախի և օտարերկրյա պետությունների 6 քաղաքների միջև։

Միևնույն ժամանակ, հետևողական քայլեր են ձեռնարկվել՝ գործնական բնույթ հաղորդելու ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում հաստատված հարաբերություններին․ մասնավորապես, աշխատանքներ են իրականացվել Արցախի տարբեր համայնքներում կրթության, ենթակառուցվածքների ստեղծման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Կազմակերպվել են նաև հինգ օտարերկրյա քաղաքների քաղաքապետերի գլխավորությամբ պատվիրակությունների այցերն Արցախ, որոնց շրջանակներում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Մասիս Մայիլյանը նաև անդրադարձ է կատարել արտաքին գործերի նախարարության միջազգային կապերի զարգացման և խորացման ուղղությամբ իրականացված գործունեությանը։ Նա կարևորել է Արցախի միջազգային համագործակցության ընդլայնումն ու միջազգային գործընթացներում ներգրավվածությունը՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող մեկուսացման քաղաքականությանը դիմակայելու տեսանկյունից։ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ 2018 թ. գերատեսչության աջակցությամբ կազմակերպվել են Արցախի Հանրապետությունից պաշտոնական պատվիրակությունների մի շարք արտասահմանյան այցեր, ինչպես նաև Արցախ են այցելել պատվիրակություններ՝ օտարերկրյա տարբեր պետություններից և միջազգային կառույցներից։ ԱԳ նախարարն ընդգծել է 2018 թ. մարտի 12-19-ը նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ Արցախի Հանրապետության պատվիրակության քաղաքական այցը ԱՄՆ՝ կարևորելով այն Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի և՛ պաշտոնական, և՛ վերլուծական շրջանակներին Արցախում առկա իրողությունների, քաղաքական գործընթացների և տարածաշրջանային խնդիրների շուրջ Արցախի դիրքորոշումը ներկայացնելու առումով։

Իրականացվել են նաև արտասահմանյան այցելություններ՝ Արցախի Հանրապետության տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը աջակցություն է ցուցաբերել խորհրդարանական դիվանագիտության ձևաչափով տարբեր երկրների հետ համագործակցության զարգացմանը։ Այս համատեքստում կարևորվել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի այցը Ֆրանսիա, առանձին պատգամավորների այցերն ԱՄՆ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ։ Կազմակերպվել են նաև Եվրոպական խորհրդարանից, Կիպրոսից, Բելգիայից, Ֆրանսիայից, ինչպես նաև Կալիֆոռնիայից օրենսդիրների պատվիրակությունների Արցախ այցելություններ։

ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Մասիս Մայիլյանը կարևորել է պատերազմի հեռանկարի բացառումն ու հակամարտության գոտում կայունության պահպանումը։ Նա նշել է, որ Արցախի իշխանությունները մշտապես աջակցել են ԵԱՀԿ առաքելության կողմից Արցախի և Ադրբեջանի միջև պետական սահմանին և զինված ուժերի շփման գծում իրականացվող հրադադարի ռեժիմի դիտարկումների անցկացմանը, ինչպես նաև հանդես եկել՝ հօգուտ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանն ու դիտարկման հնարավորությունների ավելացմանը։

Միևնույն ժամանակ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է 2016 թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը՝ ուղղված շփման գծում կայունության պահպանմանն ու կարգավորման գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը։ Նա նշել է, որ Արցախը միակողմանիորեն ներդրել է շփման գծի մշտադիտարկման տեսանկարահանման համակարգ, որը կարող է մաս կազմել հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի։

Կարգավորման գործընթացում արդյունավետության ապահովման առումով Մասիս Մայիլյանն ընդգծել է բանակցային սեղանին պաշտոնական Ստեփանակերտի՝ որպես լիիրավ կողմ մասնակցության վերականգնման անհրաժեշտությունը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու և հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար։ Այս համատեքստում նա կարևորել է այն հանգամանքը, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումն ավելի է հստակեցվել, մասնավորապես՝ բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտության շուրջ, և լիովին համընկնում է Արցախի իշխանությունների մոտեցումներին։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնել տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու համար պատասխանատվության իրենց բաժինը։

Արտգործնախարարը նաև նշել է, որ ԱԳՆ կողմից հետևողական աշխատանքներ են տարվել միջազգային կազմակերպություններում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տարբեր ասպեկտների վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կառույցներում որպես պաշտոնական փաստաթղթեր տարածվել են շուրջ տաս Արցախի ԱԳՆ հուշագրեր և այլ փաստաթղթեր։

2018 թ. առաջին անգամ պատրաստվել է երկու կամավոր զեկույց՝ Արցախի Հանրապետության կողմից 1992 թ. նոյեմբերի 26-ին միակողմանի կարգով միացած «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների կատարման, ինչպես նաև Արցախում ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» նպատակների իրականացման վերաբերյալ, որոնք ուղարկվել են ՄԱԿ համապատասխան կառույցներ։

Ասուլիսի ընթացքում Մասիս Մայիլյանը նաև նշել է, որ ԱԳՆ և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների կողմից հետևողական գործունեություն է իրականացվել՝ արտերկրում Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և միջազգային լսարանին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու ուղղությամբ՝ ներգրավելով նաև նոր ռեսուրսներ։

2018 թ. Արցախ են այցելել օտարերկրյա շուրջ 45 լրատվամիջոց ներկայացնող 127 լրագրող: Գործարկվել է ԱԳՆ նոր պաշտոնական կայքէջը, որը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչպես նաև լայնորեն տարածվել Արցախի ԱԳՆ հեղինակած՝ «Արցախ․ պատմություն և հակամարտություն» խորագիրը կրող տեսաֆիլմը, որը հիմնականում նախատեսված է արտաքին լսարանի համար և հասանելի է երկու լեզուներով՝ ռուսերեն ու անգլերեն։

2018 թ. արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների կողմից կազմակերպվել են տարբեր միջոցառումներ՝ նվիրված ղարաբաղյան շարժման 30-ամյակին, Սումգայիթում հայերի ցեղասպանության 30-ամյա տարելիցին, շարունակվել են «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում միջոցառումները, որոնք անց են կացվել Արցախի քաղաքների հետ բարեկամական հարաբերություններ հաստատած ֆրանսիական բոլոր 12 քաղաքներում։

ԱԳՆ գործունեության ուղղություններից էր նաև հայկական սփյուռքի հետ կապերի զարգացումը։ Աշխատանքներ են տարվել` ուղղված սփյուռքի տարբեր համայնքների և միությունների հետ համակողմանի կապերի ամրապնդմանը, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերվել հայկական համայնքների կողմից Արցախում զարգացման ծրագրերի իրականացմանը:

Ամփոփելով՝ Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ 2019 թվականին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակելու է հետևողականորեն աշխատել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, միջազգային համագործակցության զարգացման ու ընդլայնման, այդ թվում՝ արտաքին տնտեսական կապերի խորացման, սփյուռքի հետ կապերի շարունակական ամրապնդման ու հզորացման, միջազգային հանրությանն արցախյան իրողությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հասցնելու և երկրի դրական վարկանիշի ամրապնդման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման ուղղություններով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկու գրասենյակը պայմաններ է առաջադրել հակամարտության կարգավորման համար

13:10 22.05.2025

Զելենսկու գրասենյակը պայմաններ է առաջադրել հակամարտության կարգավորման համար

Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունների շարունակությունը հնարավոր է միայն գերիների փոխանակումից հետո, իր Telegram ալիքում հայտարարել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մեր դիրքորոշումը հստակ է. առաջին քայլը պետք է լինի գերիների փոխանակման մասին պայմանավորվածություն՝ 1000-ը 1000-ի դիմաց ձևաչափով: Երկրորդ քայլը պետք է լինի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպման վայրը որոշելը», – […] ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

12:52 22.05.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում մայիսի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, 27-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ ​​ Մարզերում մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 23-ին ուշ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ, […] ...

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

12:40 22.05.2025

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

Մայիսի 20-ին Երևանի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ մեկ գրամ շագանակագույն կոշտ զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հաշիշ տեսակի թմրանյութ է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: ...

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի  գնահատման նպատակով

12:31 22.05.2025

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի գնահատման նպատակով

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՈԱԱԿ-ին՝ նախաձեռնության համար և ընդգծել, որ աշխատաժողովը տեղի է ունենում […] ...

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

12:13 22.05.2025

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ […] ...

SHANTNEWS

12:00 22.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP