Բոլորիս այստեղ հավաքել է հավատքը. Գոռ Գևորգյանը գրաբարով շնորհավորեց ԱԺ նորանշանակ պատգամավորներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+23.09 oC

Բոլորիս այստեղ հավաքել է հավատքը. Գոռ Գևորգյանը գրաբարով շնորհավորեց ԱԺ նորանշանակ պատգամավորներին

18:00 14.01.2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արևելագետ Գոռ Գևորգյանն այսօր Աժ-ում ելույթի ժամանակ շնորհավորեց ԱԺ նորընտիր պատգամավորներին «այս պատմական կարևոր, անցումային և իր գլոբալ իմաստով բեկումնային օրվա կապակցությամբ:

«Խոսքս կուզենայի խոսել, ներկայացնել Պողոս առաքյալի խոսքերով, որոնք հանգում են հետևյալին»,- հայտարարեց պատգամավորը՝ գրաբարով արտասանելով նրա հայտնի խոսքերը:

Գոռ Գևորգյանի խոսքով՝ գրաբարով արտասանած մտքի իմաստը հետևյալն է, որ եթե ունենք մանանեխի հատիկի չափ հավատք, պետք է հրամայենք լեռին տեղափոխվել մի տեղից մյուսը և նա կտեղափոխվի, ու ոչինչ այլևս մեզ համար անհնարին չի լինի:

«Մեզ բոլորիս այստեղ հավաքել է հավատքը դեպի լուսավոր ապագան, հավատքը դեպի մեր պետության նոր պետականաշինության մեկնարկը: Մեզանից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է իր առաքելությունը թե՛ այս պատերի ներսում, թե՛ որպես ՀՀ պատվավոր քաղաքացի:

Առհասարակ, հիշելով Խորենացու խոսքերը, ով ասել էր, թե «սահման քաջաց զենք յուրյաց», այս իմաստով տիկին Նազարյանի (Լենա Նազարյան-խմբ.) զենքը իր հմայքն է, իր իմաստությունը և զգացականները՝ բազմապատկած գիտելիքին: Պետք է ասեմ, որ տևական ժամանակ չէ, որ ճանաչում եմ տիկին Նազարյանին, բայց անձնական շփումների ժամանակ հասկացել եմ, որ ակնհայտորեն իր մեջ զետեղում է քաղաքական կին գործչի համար քաղաքական համապատասսխան դիրքորոշում, շատ արագ խնդիրը ընկալելու և լուծումներ առաջարկելու հմտություններ, որոնք չափազանց կարևոր են այս բարձրագույն օրենսդիր հարթակում, համակեցության և իշխանության միջև համապատասխան հենքերը ապահովելու ուղղությամբ»,- հայտարարել է բանախոսը՝ ներկաներին մաղթելով քաղաքական հասունություն ու ողջախոհություն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

12:40 22.05.2025

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

Մայիսի 20-ին Երևանի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ մեկ գրամ շագանակագույն կոշտ զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հաշիշ տեսակի թմրանյութ է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: ...

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի  գնահատման նպատակով

12:31 22.05.2025

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի գնահատման նպատակով

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՈԱԱԿ-ին՝ նախաձեռնության համար և ընդգծել, որ աշխատաժողովը տեղի է ունենում […] ...

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

12:13 22.05.2025

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ […] ...

SHANTNEWS

12:00 22.05.2025

SHANTNEWS

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

11:58 22.05.2025

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

Իսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

11:43 22.05.2025

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով […] ...

BACK_TO_TOP