11:56 15.01.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը, հունվարի 15-ին լրագրողների խնդրանքով անդրադառնալով «Լուսավոր Հայաստան»-ի հետ իրենց հակասություններին, խորհուրդ տվեց.
«Էդքան մի՛ խորացեք ու մի՛ խորացրեք, այնքան լավ է, համեստ, գեղեցիկ, ամեն ինչ լավ կլինի, ես լավատես մարդ եմ»:
Ղուկասյանը նշեց, որ խորհրդարանում հավանաբար ներկայացված կլինի ՏԻՄ հանձնաժողովում, որովհետև 13 տարի քաղաքապետ է եղել, ոլորտի հաջողակներից մեկն է:
Երբ նրան հիշեցրին, որ նախորդ ընտրություններին անհամեմատ ավելի շատ քվեներ էր ստացել, քան հիմա, նա պատասխանեց.
«Դուք սրանով մի՛ համեմատեք ոչ մի բանը, այլ բան է եղել երկրում, դուք սրա հետ մի համեմատեք ու հանկարծ թևեր չառնեք, որ այդպես է, գիտեցե՛ք, դիմացը այլ բաներ կարող է լինեն, համբերե՛ք, տեսե՛ք: Ինչպես ժողովուրդն է ասում, ինչեր ասես որ չեն անի ամբոխները խելագարված: Եթե այստեղ էլ այդքան ձայն ունես, գիտեցի, որ այսօրվա ամեն մի հազար ձայնը 10 հազարից ավելի ձայն է»:
Խորհրդարանում երիտասարդների ներկայացվածությանն անդրադառնալով` Ղուկասյանն ասաց, որ մարդը հոգեպես պիտի լինի երիտասարդ, նշեց` երիտասարդների է տեսնում երբեմն, որ ասես ծերացած լինեն, իսկ իրենք ավյունով լի են:
«Հոգին չի ծերանում, 100 տարեկան էլ մահանանք, բոլորս պետք է 33 տարեկան հարություն առնենք»,- նշեց նա:
Ղուկասյանի խոսքով` ամենակարևորն այն է, որ ժողովուրդն, իրոք, առանց կեղծիքի, առանց կաշառք բաժանելու ընտրություն է արել: Նա խորհուրդ տվեց սպասել, տեսնել, թե ինչ է լինելու, ոնց է լինելու, նշեց` ժողովուրդը սպասում է, որ իր վիճակը պետք է լավանա, աշխատավարձերը, թոշակները բարձրանան, էժանություն լինի, սահմանը խաղաղ լինի:
«Բոլորս սպասում ենք, և մենք էլ` «Բարգավաճ Հայաստան»-ը, նպաստողներից մեկն ենք»,- ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավորը հայտնեց` խորհրդարանում զբաղեցնում է իր նախկին աշխատասենյակը:
11:05 22.05.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին՝ ժամը 13.05-ին, մայրաքաղաքի Օրբելի եղբայրների փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 30-ամյա տղամարդ: Մայիսի 14-ից նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
10:45 22.05.2025
Մհեր Գրիգորյանը մասնակցելու է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: ...
10:38 22.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ։ ...
10:30 22.05.2025
Քննարկվել են Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքներըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները։ Իր խոսքում նախարար Մկրտչյանն ընդգծել է գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածության կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների և ծրագրերի իրականացման գործում։ ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը խորհրդի անդամներին […] ...
10:06 22.05.2025
Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելըՄայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը […] ...
10:00 22.05.2025
Ես ու Մեսսին մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է․ Ռոնալդինյո«Բարսելոնայի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին. «Ես ու Մեսսին արդեն մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է: Այսքան երիտասարդ տարիքում նման խաղ ցույց տալն ուղղակի անհավանական է: Նա մեծ տաղանդ ունի։ Ես չեմ սիրում, երբ ֆուտբոլիստներին համեմատում են: Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհն ու […] ...