12:02 15.01.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում արձագանքեց նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի գրառմանը, թե նոր խորհրդարանը հիշեցնում է կոմկուսը, որտեղ միաձայն որոշումներ են կայացվում:
«Ես կողմնակից չեմ Շարմազանովի ասածին, իր սկզբունքայնությունը հարգում եմ, որ կուսակցությունից դուրս չի գալիս, բայց կողմնակից չեմ իր ասածին»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին` Ղուկասյանը կա՞ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ֆան»-երի ցուցակում, ինչպես ձևակերպել էր Շարմազանովը: Ղուկասյանը պատասխանեց.
«Ես, ճիշտն ասած, Փաշինյանի ֆանատների ցուցակում ի՞նչ գործ ունեմ, ամեն բան ասողի հետևից գնամ, ո՞ւր կհասնեմ, մենք լուրջ գործի հետևից ենք գնում: Մեկը՝ ես ֆանատ եմ իմ ազգի կապակցությամբ, Սորոսից, այլասերվածությունից հեռու եմ, պահում-պահպանում ենք մեր ավանդույթները: Ասում են` եթե ուզում ես մի ազգի ակունքներին մոտ լինես, գնա երկրորդ քաղաքը. վրացուն ճանաչելու համար պետք է գնաս Քութայիսի, հային ճանաչելու համար՝ Գյումրի»:
Ղուկասյանին հարցրին` քանի՞ եկեղեցի է կառուցել Գյումրիում, նա կարճ պատասխանեց` «Մի քանի», ապա նշեց, որ դա կարևոր չէ:
«Ինչ կարևոր է, ես չեմ կառուցում, որ դուք իմանաք, իմ խղճի, մեր ազգի համար եմ կառուցում»,- ասաց նա:
Հարցին` արդյո՞ք այս անգամ ևս Երևանում բնակվելու համար հասանելիք փոխհատուցումից օգտվելու է, վերցնելու է վարձի գումարը, նա արձագանքեց.
«Վարձով ապրելու գումար ես չեմ վերցրել, դուք սարքեցիք, չգիտեմ ինչի էիք ուրախանում, որ մարդուն վարկաբեկում էիք: Չեմ վերցրել, բայց այս անգամ պիտի վերցնեմ»:
10:38 22.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ։ ...
10:30 22.05.2025
Քննարկվել են Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքներըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները։ Իր խոսքում նախարար Մկրտչյանն ընդգծել է գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածության կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների և ծրագրերի իրականացման գործում։ ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը խորհրդի անդամներին […] ...
10:06 22.05.2025
Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելըՄայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը […] ...
10:00 22.05.2025
Ես ու Մեսսին մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է․ Ռոնալդինյո«Բարսելոնայի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին. «Ես ու Մեսսին արդեն մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է: Այսքան երիտասարդ տարիքում նման խաղ ցույց տալն ուղղակի անհավանական է: Նա մեծ տաղանդ ունի։ Ես չեմ սիրում, երբ ֆուտբոլիստներին համեմատում են: Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհն ու […] ...
09:50 22.05.2025
Al Jazeera․ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 93 մարդ է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 93 մարդ։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններին։ Գազայի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո պաղեստինյան անկլավում զոհերի թիվը հասել է 53655-ի, վիրավորվել՝ 121950 մարդ։ […] ...
09:40 22.05.2025
WSJ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսինՌուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսի կեսերին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրները։ Ըստ հրապարակման՝ այս բանակցություններին ներկա կլինի նաև ամերիկյան պատվիրակություն, որի կազմում կլինեն ԱՄՆ պետքարտուղարը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն, ինչպես նաև Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ […] ...