13:02 15.01.2019
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, որը պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքից, SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ պատգամավորի աշխատանքը շատ հետաքրքիր բնագավառ է և ինքը շատ մեծ պատմական նշանակություն է տալիս շենքին ևս:
«Սիմվոլիզմը ինձ համար որոշ չափի կարևորություն ունի: Ծանոթանում եմ և՛ շենքի, և՛ աշխատասենյակների հետ, թե տարբեր խնդիրներով ուր պետք է գնանք, ում պետք է դիմենք: Ամեն ինչ շատ նորմալ է և աշխատանքային ռեժիմով»,- խոստովանեց պատգամավորը:
Մեր թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք կողմնորոշվել է, թե ինչ ընդդիմություն է ձևավորվում, քանի որ շատ է խոսվում «գրպանային ընդդիմության» մասին, Ջուլֆալակյանը պատասխանեց, որ բնական է համարում նման խոսակցությունները:
«Չեմ պատկերացնում, որ այս Ազգային ժողովում կարող է լինել սիրելի ընդդիմություն: Երկուսն էլ փորձելու են դիրքավորվել այնպես, որ լավագույնն ապացուցեն հասարակությանը, որ իրենք իրական ընդդիմություն են: Եվ իմաստը ո՞րն է լինել «գրպանային ընդդիմություն», եթե մենք 70 տոկոս ձայն ունենք, այսինքն՝ մենք շատ հզոր ուժ ենք: Լրացուցիչ ինչ-որ լծակներ ստանալու կարիք, կարծում եմ՝ չկա, հակառակը, մենք պետք է լսենք, ուշադիր լինենք ընդդիմության բարձրացրած խնդիրները: Միշտ էլ քննադատություն պետք է: Եթե փակենք աչքերն ու ականջներն ընդդիմության առջև, միայն կտուժենք մենք: Մենք՝ ինքներս, շահագրգռված ենք, որ ունենանք իրական ընդդիմություն»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
11:05 22.05.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին՝ ժամը 13.05-ին, մայրաքաղաքի Օրբելի եղբայրների փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 30-ամյա տղամարդ: Մայիսի 14-ից նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
10:45 22.05.2025
Մհեր Գրիգորյանը մասնակցելու է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: ...
10:38 22.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ։ ...
10:30 22.05.2025
Քննարկվել են Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքներըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները։ Իր խոսքում նախարար Մկրտչյանն ընդգծել է գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածության կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների և ծրագրերի իրականացման գործում։ ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը խորհրդի անդամներին […] ...
10:06 22.05.2025
Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելըՄայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը […] ...
10:00 22.05.2025
Ես ու Մեսսին մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է․ Ռոնալդինյո«Բարսելոնայի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին. «Ես ու Մեսսին արդեն մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է: Այսքան երիտասարդ տարիքում նման խաղ ցույց տալն ուղղակի անհավանական է: Նա մեծ տաղանդ ունի։ Ես չեմ սիրում, երբ ֆուտբոլիստներին համեմատում են: Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհն ու […] ...