Հանձնաժողովի նախագահի թեկնածուն տեղեկություն չունի երեխաների օրգանների վաճառքի մասին, որի մասին ահազանգել էր Միրզոյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Հանձնաժողովի նախագահի թեկնածուն տեղեկություն չունի երեխաների օրգանների վաճառքի մասին, որի մասին ահազանգել էր Միրզոյանը

17:27 15.01.2019

Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանի ելույթից հետո ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նրան խորհուրդ տվեց նախապես քննարկել իր գործընկերների հետ այն հարցերը, որոնց անդրադառնում է։ Ապա Թանդիլյանը հարցրեց՝ Զեյնալյանը տեղյա՞կ է Հայաստանում երեխանի օրգանների վաճառքից, ինչի մասին կառավարության նիստերից մեկի ընթացքում ասել էր այն ժամանակվա փոխվարչապետ, այժմ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Զեյնալյանը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, որևէ տեղեկություն չունի դրա վերաբերյալ, և եթե այդպիսի տեղեկություն կա, ապա պետք է դիմել իրավապահներին։

Թանդիլյանն արձագանքեց ու կրկնեց իր հորդորը՝ նախապես խոսե՛լ գործընկերների հետ, քանի որ երեխաների օրգանների վաճառքի մասին խոսքերն Արարատ Միրզոյանինն են, ու վատ է, որ գործընկերների մտքերի մասին Զեյնալյանը տեղեկանում է ԱԺ դահլիճում։ Թանդիլյանն ասաց, որ իրավապահներին ներգրավելը բավարար չէ, քանի որ ինքը ղեկավարել է ոլորտն ու նույնիսկ ստացել է անանուն տեղեկություններ, փոխանցել է իրավապահներին։

Զեյնալյանը խոստացավ այդ մասին զրուցել Միրզոյանի հետ ու պարզաբանել խնդիրը։

Զրույցին միացավ նաև Արարատ Միրզոյանն ու Թանդիլյանին խորհուրդ տվեց դիտել կառավարության նիստի տեսանյութը, քանի որ ինքը, ըստ իր պնդման, խոսել է այս ոլորտում միջազգային մեծ մաֆիայի և Հայաստանում այդպիսի ռիսկերից խուսափելու մասին:

Հիշեցնենք, որ այս մասին Արարատ Միրզոյանը հայտնել էր կառավարության նիստերից մեկի ժամանակ, ինչին ԱԱԾ պետը արձագանքել էր, որ այդպիսի դեպքերի մասին իրենք տեղեկություն չունեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP