Այս տարի Երևանը և Շիրակի մարզը համընդհանուր ներառականություն են իրականացնելու. Սոֆիա Հովսեփյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+35.09 oC

Այս տարի Երևանը և Շիրակի մարզը համընդհանուր ներառականություն են իրականացնելու. Սոֆիա Հովսեփյան

16:32 16.01.2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ԱԺ ամբիոնից խոսել է հեռուստաեթերի մշակման անհրաժեշտության մասին.

«Որքան մենք խոսենք կրթության մեջ բարեփոխումների մասին, պետք է չմոռանանք, որ երեխայի դաստիարակության մեջ մեծ ազդեցություն ունի հեռուստաեթերը»:

Սոֆիա Հովսեփյանը  նաև անդրադարձել է ներառական կրթությանը.

«Այսօր հասկանում ենք, որ օրենքում կան լուրջ բացեր, որի արդյունքում երեխայի կրթության իրավունքը ոտնահարվում և թերի է դառնում: Այս տարի Երևան քաղաքը և Շիրակի մարզը համընդհանուր ներառականություն են իրականացնելու»:

Սոֆիա Հովսեփյանը նաև խոսել է այն մասին, որ մշակույթի, կրթության նախարարությունները չեն կարողանում վերահսկել երաժշտական դպրոցների գործունեությունը.

«Այդ ամենը դրված է միայն ՏԻՄ մարմնի վրա, որտեղ ստուգում են երեխայի սնունդը: Արդյո՞ք մենք չենք կարևորում երեխայի նախադպրոցական կրթությունը, եթե մենք չենք վերահսկում կրթության բաղադրիչը»:

Պատգամավորը նշեց, որ մենք բանակաշինության դերը դուրս ենք թողել մեր դպրոցական համակարգից:

«Եթե մեր երեխան այսօր դպրոցում չի դաստիարակվում բանակի նկատմամբ վերաբերմունքով կամ հմտություններով, ապա նա բանակ գնալով` կձախողի իր ծառայության տարիները»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվության  կանխատեսում

15:14 19.08.2025

Կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվության կանխատեսում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025 թվականի կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է 265-300 ց/հա, Լոռու մարզում՝ 330-370ց/հա, Գեղարքունիքի մարզում՝ 230-250ց/հա: ...

Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել

15:06 19.08.2025

Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել

Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ: «Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանի և Իրանի […] ...

SHANTNEWS

15:00 19.08.2025

SHANTNEWS

4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

14:50 19.08.2025

4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...

Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ Փեզեշքիան

14:42 19.08.2025

Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ Փեզեշքիան

Հարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների  անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...

Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր

14:35 19.08.2025

Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր

Իրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

BACK_TO_TOP