Սահմանին կանգնած սպան կամ հրամանատարը պետք է իմանա, որ կաբինետում նստածները խնդիրներին անհաղորդ չինովնիկներ չեն. Անդրանիկ Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.09 oC

Սահմանին կանգնած սպան կամ հրամանատարը պետք է իմանա, որ կաբինետում նստածները խնդիրներին անհաղորդ չինովնիկներ չեն. Անդրանիկ Քոչարյան

12:56 17.01.2019

«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Անդրանիկ Քոչարյանին: Վերջինս կարևորեց, որ զինված ուժերն այլևս երբեք չդառնան ներքին քաղաքականության մաս: Քոչարյանի գնահատմամբ` ԱԺ այս հանձնաժողովը Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու առաքելություն ունի՝ նաև թափանցիկ ու կանխատեսելի գործընկերոջ համբավ ստեղծելու առումով: Հանձնաժողովի նախագահի թեկնածուն ասաց, որ իրենք պատրաստ են նախկին գործընկերների հետ համագործակցել հանձնաժողովների աշխատանքների արդյունավետության համար, հանձնաժողովը պետք է դառնա հուսալի գործընկեր, խոսի բացթողումների մասին:

Քոչարյանը նշեց, որ եթե անվտանգության ապահովումը գործադիրին է վերապահված, ապա խորհրդարանն իրավասու է քննել ձևավորված կամ կիրառվող քաղաքականությունը, ներկայացված օրենսդրական փաստաթղթերը, մոնիթորինգի ենթարկել այս ոլորտում գործադիրի գործունեությունը: Այն անձը կամ համակարգը, որ շփվում է զենքի հետ, ըստ Քոչարյանի, պետք է այնպիսի վերահսկողության տակ լինի, որ արդյունավետությունը բարձրանա: Նրա խոսքով` պետական հոգածության կարևորագույն թիրախ ու նպատակ է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը: Կառավարության հետ ակտիվ աշխատելով պետք է մշակել այնպիսի օրենքներ, որոնցով համապատասխան մթնոլորտ կստեղծվի: Նա կարևորեց նաև տեղական ռազմաարդյունաբերական արտադրանքը միջազգային շուկա հանելու խրախուսումը:

Հանձնաժողովի նախագահի թեկնածուի գնահատմամբ` այս համակարգում հարյուրավոր շերտեր կան, զինկառույցները, անհատները պետք է լինեն իրենց հոգածության տակ, հանձնաժողովը պետք է լինի վստահելի գործընկեր: Ոչ թե մրցակցության, այլ փոխվստահության մթնոլորտ պետք է լինի, սահմանում կանգնած երիտասարդ սպան կամ փորձառու հրամանատարը պետք է իմանա, որ կաբինետում նստածները ոչ թե չինովնիկներ են, ովքեր անհաղորդ են իրենց խնդիրներին, այլ մարդիկ են, ովքեր մանդատ են ստացել այդ խնդիրները լուծելու համար: Քոչարյանն ասաց, որ իրենց աշխատանքը հիմնվելու է բացառիկ թափանցիկության, նախաձեռնողականության, վերահսկողականության հիմնաքարերի վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրազեկման աշխատանքներ՝ խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ

11:25 21.05.2025

Իրազեկման աշխատանքներ՝ խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ

Շարունակվում են իրազեկման աշխատանքները Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ։ Իրազեկման շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 20-ին կազմակերպվել էր հանդիպում-քննարկում սպանդանոցային ծառայություններ մատուցող տնտեսավարողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի պայմաններն ու ծրագրից օգտվելու ընթացակարգերը: Նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին ու տվել պարզաբանումներ ծրագրի դրույթների վերաբերյալ։ […] ...

Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումը

11:03 21.05.2025

Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումը

Արմավիրի մարզում մեկնարկել է Տ-3-29/Մ-5/ («Զվարթնոց» թաղամաս)-/Հ-13/ ավտոճանապարհի առաջին 4,4կմ-ի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-5 միջպետական ճանապարհից՝ «Զվարթնոց» թաղամասից և ձգվում է դեպի Մասիս։ Այս պահին կապալառու կազմակերպության կողմից կատարվում է գրունտի մշակում, վաքերի, մայթերի բետոնե եզրաքարարի տեղադրում։ Ծրագրով նախատեսված է 10սմ ավազակոպճային շերտի տեղադրում, որից հետո՝ C5 տեսակի խճային հիմք, կկատարվի բիտումային մշակում, […] ...

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆ

10:58 21.05.2025

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆ

Թեհրանը թույլ չի տա ոտնձգություններ Հայաստանի և Իրանի սահմանին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն՝ իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ՝ Երևանում։ Նրա խոսքերը մեջբերել են իրանական լրատվամիջոցները։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել մեկ օր առաջ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում տարածքային ամբողջականության և սահմանային կայունության պահպանումը Իրանի […] ...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

10:49 21.05.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանի ազգային […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին

10:33 21.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...

Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի առանձնազրույցը

10:24 21.05.2025

Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի առանձնազրույցը

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

BACK_TO_TOP