18:32 18.01.2019
Հայաստանի Ազգային ժողովում վերջապես ավարտվեցին հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրվածների թեկնածությունների քվեարկությունները, իսկ մինչ այդ անցկացվել էին նաև ԱԺ նախագահության ընտրությունները։ Քվեարկությունները, սակայն, ցույց տվեցին որոշ նրբություններ շնորհիվ գաղտնիության․ եղավ կուսակցական գծից շեղվելու առնվազն մեկ դեպք։
Այսպիսով, իր պաշտոնում ընտրվելու համար ամենաշատ քվեն ստացավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ 131 կողմ, 1 անվավեր։ Ազգային ժողովի այդ նիստին չկար որևէ բացակա, ու չկար որևէ խմբակցություն, որ դեմ էր արտահայտվել Միրզոյանի նշանակմանը։
Հանձնաժողովների նախագահների պաշտոնում ընտրվածներից ամենաշատ քվե ստացան «Իմ քայլը» դաշինքից Վարազդատ Կարապետյանն ու ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը։ Նրանք 127-ական կողմ ու 2-ական դեմ ձայն։ Եվս երեք պատգամավոր բացակայում էր երկու թեկնածուների քվեարկության ժամանակ։
Միակ դեպքը, երբ պատգամավորներն ընտրում էին երկու թեկնածուից մեկին, ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունն էր․ մրցում էին ԲՀԿ-ից առաջադրված Վահե Էնֆիաջյանը և ԼՀԿ-ից առաջադրված Մանե Թանդիլյանը։ Քանի որ ԲՀԿ թեկնածուին աջակցելու մասին հայտարարել էր նաև մեծամասնության խմբակցությունը՝ «Իմ քայլը» դաշինքը, քվեարկությամբ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը։
Բայց նա ստացավ բոլոր քվեարկությունների ժամանակ արձանագրված ամենացածր կողմ ձայները՝ 108 քվե։ Բայց նրա դեպքը բացառիկ է նաև այն տեսանկյունից, որ Թանդիլյանի օգտին (կամ որ նույնն է՝ Էնֆիաջյանի դեմ) քվեարկեց 19 պատգամավոր՝ ավելի շատ, քան ԼՀԿ խմբակցության ամբողջ կազմը։ Նշանակում է, որ կա՛մ ԲՀԿ, կա՛մ «Իմ քայլը» խմբակցություններից առնվազն մեկ պատգամավոր շեղվել է կուսակցական գծից ու քվեարկել ընդհանուր որոշման դեմ։ Նրա անունը հայտնի չէ, քանի որ բոլոր քվեարկությունները կատարվել են գաղտնի ձևաչափով։
Նույնքան քիչ ձայն ստացավ նաև Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Եղոյանը՝ 108 կողմ, 17 դեմ։
Բայց դեմ ձայներով «առաջատարը» Ալեն Սիմոնյանն է․ Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելիս նա ստացավ ամբողջ 20 դեմ ձայն։ Ստացած 109 կողմ քվեով նա, իհարկե, ընտրվեց այդ պաշտոնում, բայց մնաց ռեյտինգի հետնապահը։
Նախորդ գումարման խորհրդարանում «ամենից ոչ ռեյտինգայինը» Արմեն Աշոտյանն էր․ հանձնաժողովի նախագահ ընտրվելիս նա ստացել էր 56 կողմ ու 36 դեմ ձայն։ Այդ ժամանակ առաջատարը մյուս հանձնաժողովներից մեկի նախագահն էր՝ Գագիկ Մինասյանը՝ 92 կողմ, 1 դեմ ձայներով։
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...