11:53 21.01.2019
Ինչպե՞ս է վերաբերվում «Բարգավաճ Հայաստան»-ն այն հանգամանքին, որ 6-7 ամիս աշխատած մարզպետարանի աշխատակիցները մեծ պարգևավճարներ են ստանում: Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկն այս հարցն ուղղեց ԱԺ ԲՀԿ անդամ Գևորգ Պետրոսյանին:
«Գուցե պետք է ճշգրտել այս ասուլիսի ինֆորմացիոն շրջանակը: Ձեր տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում գուցե դուք պահանջեք մեզանից, որ անդրադառնանք, թե Հայաստանի այսինչ մարզում այսինչ գյուղապետը հեծանվի փոխարեն ինչո՞ւ է մոտոցիկլ գնել: Այսինքն՝ մենք մեր լիազորությունների շրջանակը պետք է հստակեցնենք: Ձեր նշած տեղեկատվությանը տիրապետում ենք ինտերնետային կայքերի մակարդակով: Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր պետական, տեղական ինքնակառավարման մարմին և պաշտոնատար անձ իրավասու է իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով»,- ասաց Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանն իրավասություն չունի քննարկել մարզպետի պարգևատրման հարցը:
«Գոյություն ունի Հաշվեքննիչ պալատ, Պետական վերահսկողական ծառայություն, եթե դրանք կհայտնաբերեն ու որպես խախտում կարձանագրեն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի խորշի այդ խախտման քաղաքական և իրավական գնահատականը տալ»,-ասաց նա:
Միաժամանակ նա նշեց, որ իրենք շահագրգիռ են, որ ոչ նպատակային կերպով ոչ մի լումա չծախսվի:
«Գոյություն ունի անմեղության կանխավարկածի սկզբունք, որը մենք պարտավոր ենք հաշվի առնել և պահպանել ցանկացած շփումներում: Այս պահին պետք է նախ խախտում հայտնաբերվի: Կարող եմ իմ անձնական կարծիքը հայտնել, բայց ներկայանում եմ որպես քաղաքական ուժի անդամ: Իհարկե, կարող եմ և իմ անձնական կարծիքը հայտնել, պարգևատրումները գործող Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ կատարվում են տարեկան գործունեության արդյունքների հիման վրա: Քանի որ մարզպետների պաշտոնավարման մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգևատրման հիմքը հանդիսացած հանգամանքների առկայությունը: Բայց դա իմ անձնական կարծիքն է»,- ասաց նա:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...