13:53 21.01.2019
Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներից, թե արդյո՞ք կողմ են կառավարության կառուցվածքի վերաբերյալ նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկներին:
«Միանշանակ է, որ ուժային կառույցները պետք է բերվեն խորհրդարանական վերահսկողության դաշտ: Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը դրանք տարավ կառավարության կառուցվածք՝ ունենալով երկու նպատակ՝ վարչապետի վերահսկողությունից հանելու և միայն իր ենթակայության տակ թողնելու, երկրորդ՝ կոալիցիաներ կազմելիս ուժայինները բանակցությունների գործիք կամ մաս չդառնանա: Հետագայում, երբ անցնում էինք խորհրդարանական կառավարման, իներցիայի ուժով Սերժ Սարգսյանի համար այդ ամենը բերվեց և կարվեց իր ենթակայության տակ, որպեսզի նախագահի վարչապետ դառնալիս Սերժ Սարգսյանը որևէ լծակ չկորցնի»,- խորհրդարանում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ չլինելով խորհրդարանական վերահսկողության տակ, այդ կառույցների ղեկավարները պարտավորված չեն լինում պատասխանել պատգամավորների հարցերին, ինչը նշանակում է, որ քաղաքական պարտավորվածությունից դուրս են մնում:
Նրա խոսքերով՝ պատասխանատվությունն ընկնում է վարչապետի վրա, ինչը շատ վատ է: Այդ համակարգերը չպետք է մեկ անձի ենթակայության տակ լինեն:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն էլ հավելել է, որ կա մտայնություն, որ ուժային կառույցների, դեսպանների ինստիտուտների հաշվետվողականությունը պետք է թողնել իշխանության բարի կամքի վրա, բայց այդպես չի լինում, պետք է հասկանալ, որ դա շատ կարևոր է։
«Այն ինչ թույլատրելի էր ՀՀԿ-ին, չի կարող թույլատրելի լինել «Իմ քայլը» դաշինքի համար: Այն, ինչը թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար: Մենք պետք է ստեղծենք ինստիտուտներ, համակարգը պետք է աշխատի, որպեսզի երբևէ ՀՀ քաղաքացիները չմնան իշխանության բարի կամքի հույսին»,- ասել է Սամսոնյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հիշեցրել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ մեկ տարի առաջ արված այն հայտարարությունը, որ եթե ուժային կառույցները չեն ենթարկվում խորհրդարանական վերահսկողությանը, կարող են վարչապետի կողմից օգտագործվել՝ ընդդիմությանը ճնշելու համար:
«Հիմա ես չեմ կարծում, որ մենք պետք է հույս ունենք, որ նոր կառավարությունը չի փորձի դա անել: Մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ դա կարող է լինել և դա չպետք է թույլ տալ»,- հավելել է Գևորգ Գորգիսյանը՝ կրկնելով, որ չի կարելի կառավարության բարի կամքի վրա հույս դնել:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...