13:51 22.01.2019
Երեկ «Հեռանկար»-ի տաղավարում մեկնաբան Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին հիշեցրել է նախորդ շաբաթ՝ խորհրդարանական քննարկումների ժամանակ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև կայացած բանավեճի մասին ու հարցրել, թե արդյո՞ք արբիտրի դերում էր «Իմ քայլ»-ը խմբակցությունը՝ հաշվի առնելով, որ վիճողները երկու ընդդիմադիր խմբակցություններ էին։
«Չէի ասի, որ մենք արբիտրի դերում էինք, ԱԺ-ում բոլոր պատգամավորները հավասար են, և Աժ ղեկավարությունը չպետք է տարբերություն դնի և արբիտրի դեր կատարի: Այլ պետք է հնարավորինս կազմակերպի և ԱԺ բոլոր պատգամավորներին արտահայտվելու հնարավորություն տա: Դա իրենց գործն է, մենք չենք միջամտում այդ հարցերում, և ես ասել եմ, որ մենք չէ, որ պետք է գնահատենք ընդդիմության օրակարգը, ընդդիմադիրության սահմանները և չափանիշները: Դա իրենց ասելիքն է և գործն է, ինչպես կուզեն, այնպես էլ կարտահայտվեն»,- ասել է Նազարյանը:
Արամ Աբրահամյանը հիշեցրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի այն հայտարարությունը, թե ԲՀԿ-ի և «Լուսավոր»-ի միջև ընտրություն կատարելով՝ իշխանությունն ընտրեց ԲՀԿ-ին։
«Մենք կարծում ենք, որ այս հարցի պատասխանը տվել են ընտրողները՝ իրենց քվեարկությամբ: Մենք պարզապես գործել ենք ըստ այդմ: Ընտրությունների ժամանակ ընտրողներն ավելի շատ ձայն տվեցին ընդդիմադիրներից ԲՀԿ-ին և այդպիսով որոշեցին երրորդ ընդդիմադիր փոխխոսնակի դերը: Ես մի փոքր չեմ համաձայնի մեր գործընկերների հետ, որովհետև խորհրդարանում, քննարկումների ժամանակ «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերները որպես փաստարկ բերում էին այն, որ իրենք ավելի ընդդիմադիր են, իրենք ավելի շատ են քննադատում, և այլն, և այլն, բայց եթե մենք այդ չափանիշով առաջնորդվենք, ապա հարց կառաջանա՝ այդ որո՞նք են ընդդիմադիրության սահմանները և չափանիշները: Մենք ընտրել ենք շատ օբյեկտիվ չափանիշ՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների թիվը, և ըստ այդմ կողմնորոշվել ենք, որպեսզի հնարավորինս օբյեկտիվ գործենք և տեղիք չտանք տարաբնույթ մեկնաբանություններ»,- ասել է Նազարյանը:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...